Միջադեպ հոգևորականի և ԱԱԾ աշխատակցի միջև. գործի է դրել բռունցքները. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ապրիլի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Մասիսում հոգեւորականի եւ ԱԱԾ աշխատակցի միջեւ: Ոստիկանության Մասիսի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում` տեղի ունեցածի փաստով։

Այդ օրը ժամը` 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Աշոտ (Սամվել) քահանա Սաֆարյանը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը` 10։00-ի սահմաններում, Մասիս քաղաքի «Սուրբ Գեւորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ Էդվին Ղուկասյանը հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին եւ դեմքին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` վերջինս եղել է ԱԱԾ աշխատակից: Թե ինչն է եղել միջադեպի հիմքում, դեռ հայտնի չէ, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, եղել են անձնական հարցեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս