
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կապիտալ վերանորոգվող մի շարք բնակելի շենքերի շինհարթակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կապիտալ վերանորոգվող մի շարք բնակելի շենքերի շինհարթակ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին ու կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ ծրագրերը բարձր որակով եւ նախանշված ժամկետներում ավարտելու ուղղությամբ: