Բաժիններ՝

«Լավ է՝ նասկիներս չեն տեսնում». ինչ կոստյում է կրում Դավիթ Սանասարյանը

Այսօր Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը ցույց տվեց մի լուսանկար և հարցրեց, թե լուսանկարում ինչ կոստյում է կրում Սանասարյանը և ինչ արժե այն։

Դ. Սանասարյանը, սակայն, հրաժարվեց պատասխանեց հարցին: «Դուք ասեք՝ ինչ արժե»,- ասաց նա՝ դինելով լրագրողին: Այնուհետև նա նշեց, որ հարցն առնչություն չունի իր նկատմամբ հարուցված քրեական գործի և հրավիրված ասուլիսի թեմայի հետ։

Սակայն լրագրողը հակադարձեց՝ նշելով, որ պատասխանը կարող է կապ ունենալ գործի հետ:

Դավիթ Սանասարյանի և նրա փաստաբանի հրաժարումներից հետո լրագրողը նշեց, որ փորձագետների կարծիքով՝ կոստյումը, որը կրում է Դավիթ Սանասարյանը Stefano Ricci բրենդի է և արժե 3 մլն դրամ։

«Լավ է՝ նասկիներս չեն տեսնում»,- հեգնեց Դավիթ Սանասարյանը։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կեղծ է լուսանկարում առկա կոստյումը՝ Սանասարյանը պատասխանեց. «Ես կեղծ բաներ չեմ կրում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930