Բաժիններ՝

Ամենակարևորը ԵԱՏՄ արդյունավետության և գրավչության բարձրացումն է․ Փաշինյանը թվարկեց ՀՀ առաջնահերթությունները ԵԱՏՄ-ում

«Մեր համար առաջնահերթ հարցերից մեկը էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորումն է»,- այսօր Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ամփոփումից հետո տված ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններին։

Փաշինյանն ասաց, որ ԵԱՏՄ-ում առաջնահերթ հարցերից մեկը հայկական նախագահության  համար բնական գազի, նավթի, էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորումն է և ապագայում ընդհանուր շուկայի ձևավորումն էլեկտրաէներգիայի ոլորտում։

Ըստ նրա, այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, դա քննարկվում է նաև երկկողմ ձևաչափում։ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ գործընթացը կհասնի իր նպատակին։

Նա հիշեցրեց, որ բազմիցս է ասել, որ ԵԱՏՄ-ի համար կարևոր է այդ շուկայի ձևավորումը, քանի որ գազի և էներգառեսուրսների գներն ազդում են ապրանքների ինքնարժեքի վրա, և այդ նրբությունը կարևոր է ընդհանուր տնտեսական տարածքի համար։

Մյուս առաջնահերթությունը, ըստ ՀՀ վարչապետի, թվային օրակարգն  է։

Նրա կարծիքով, ԵԱՏՄ-ում թվայնացումը կմոտեցնի անդամ երկրների տնտեսությունները միմյանց, իրական հնարավորություններ կստեղծի  երկրների սուբյեկտների միջև։

«Իմ կարծիքով՝ ամենակարևորը միության արդյունավետության բարձրացումն է անդամ երկրների համար և գրավչության բարձրացումը այլ երկրների համար»,- ասաց Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս