Բաժիններ՝

«Վարչապետների մակարդակով խորհրդի նիստը թույլ է տալիս ընդունել քաղաքական որոշումներ».  Տիգրան Սարգսյան

«Բոլոր 13 հարցերի առնչությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- այսօր Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ամփոփումից հետո տված ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընթացող տեխնիկական բնույթի երկխոսությանը։

Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն հանձնաժողովը «վարում է այդ ինտեգրացիայի ինտեգրացիա քաղաքականություն», որը ենթադրում էկոնտակտների հաստատում ոչ միայն ասիական երկրների ու կազմակերպությունների, այլ նաև ԵՄ-ի հետ, քանի որ ԵՄ-ն մինչև վերջերս հիմնական գործընկերն էր ԵԱՏՄ-ի համար։

Սակայն, նրա խոսքով, քաղաքական որոշումների պատճառով, որոնք գտնվում են ոչ մեր իրավասությունների շրջանակում, կա լուրջ առաջընթաց ասիական ուղղութամբ։

«Անցյալ տարի առաջին անգամ առևտուրը ասիական երկրների հետ գերազանցեց եվրոպական երկրիների հետ առևտրին։ Բայց ԵՄ-ն մեր հիմնական առևտրային գործընկերն է, հետաքրքրված ենք նոր համագործակցության հաստատմամբ ուղղված նրան, որ ստեղծենք հարմարավետ պայմաններ սուբյեկտների համար։ Մենք իսկապես հասել ենք նրան, որ մեզ ճանաչել են որպես սուբյեկտ, և կա առաջին քայլը այդ ուղղութամբ, մեզ դա թույլ է տալիս նախարարների մակարդակով աշխատել եվրահանձնաժողովի հետ։ Մեր եվրոպացի գործընկերները հետաքրքրված են այդ երկխոսությամբ, գործարարները, որոնք աշխատում են ԵԱՏՄ գոտում՝ ևս, բայց քաղաքական խնդիրների պատճառով լայն երկխոսություն չկա»,- ասաց նա։

Տիգրան Սարգսյանն ասաց, որ վարչապետների մակարդակով խորհրդի նիստը թույլ է տալիս նիստի շրջանակում ընդունել քաղաքական որոշումներ՝ խնդրահարույց հարցերի շուրջ գալով կոմպրոմիսային լուծումների։ Նրա հավաստիացմամբ, 13 հարցերի ուղղությամբ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Նա մանրամասնեց, թե ինչ խնդրահարույց հարցեր են եղել նիստի օրակարգում։

Տիգրան Սարգսյանն ասաց, որ ԵԱՏՄ բիզնեսն է ուշադրություն հրավիրում այն խոչընդոտների վրա, որոնք թույլ չեն տալիս ձևավորել ընդհանուր շուկա։

Ըստ նրա, այդ հարցում կա կոնսենսուս, որ բոլոր երկրները պետք է դիտարկեն տվյալ հարցը։ Նրա խոսքով, հակադեմպինգային հետաքննության գործառույթի վերաբերյալ եղավ կոնսենսուս, որն իրականացնում է կոլեգիան։

«Շաքարի հարցը կար օրակարգում։ Շաքարը հայտնվում է ազատ տնտեսական գոտիներում, իսկ հետո՝ այն ապրանքները, որոնք պատրաստվում են, հայտնվում են ընդհանուր շուկայում, դրանով իսկ հավասար մրցակցային պայմանները խախտելով։ Այսօր կոնսենսուսի հասանք, պայմանավորվեցինք, որ հաջորդ տարի հունվարի 1-ից շաքարը լինելու է այն ապրանքը, որը չի հայտնվելու ազատ տնտեսական գոտիներում, այսինքն՝ մենք ձևավորում են հավասար մրցակցային պայմաններ։ Ռուս ներկայացուցիչների կողմից վետո էր դրվել, թե արդյոք մենք իրավունք ունե՞նք փակել մեր շուկաներն արտադրողների համար, եթե տեսնում ենք խնդիրներ։ Կոլեգիան որոշում կայացրեց, որ չի կարելի փակել ռուսական կաթի շուկան, եթե հայտնաբերվել են ինչ-որ արտադրություններ, որոնք մեր ընդհանուր տեխնիկական ռեգլամենտները խախտում են։

Կոնսենսուսային որոշում է կայացվել, որ կոլեգիայի դիրքորոշումը ճիշտ է, որ մենք իրավունք չունենք միակողմանիորեն փակել շուկան։ Այս օրինակները ցույց են տալիս, որ այս ձևաչափն արդյունավետ է, որը թույլ է տալիս այս սուր հարցերը հանել և հասնել կոնսենսուսի։ Խնդիրների երկրորդ խումբն ուղղված է միության զարգացմանը»,- ասաց Տիգրան Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս