
Չինաստանը կկառուցի աշխարհում խոշորագույն լցանավը հեղուկացված բնական գազի փոխադրման համար

Շանհայի Hudong-Zhonghua նավաշինական ընկերությունը կկառուցի աշխարհում խոշորագույն լցանավը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխադրման համար:
Ինչպես ապրիլի 3-ին հայտնել է «Չժունգո սինվենվան» տեղեկատվական պորտալը, նավը կկարողանա փոխադրել մինչեւ 270 հազար խորանարդ մետր էներգապաշար:
Պորտալի տվյալներով՝ նախագծման աշխատանքները կկատարվեն Նորվեգիայի աջակցությամբ: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ մինչեւ 2020 թվականը երկու երկրների կոնստրուկտորները կպատրաստեն անհրաժեշտ բոլոր տեխնիկական փաստաթղթերը, որոնց հիման վրա կսկսվի կառուցումը:
Չինաստանում մշտապես աճում է բնական գազի պահանջարկը: 2018 թվականին երկիրը ներմուծել է 53 միլիոն տոննա ՀԲԳ՝ սահմանելով պատմական ռեկորդ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Չինաստանի իշխանություններն արդեն տարեկան 80 միլիոն տոննա ընդհանուր թողունակությամբ ավելի քան 20 տերմինալ են ստեղծել դրա ակտիվ գնման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: