«Այսօր չկա լուրջ բանակցություն, ու քանի որ չկա, կողմերը նաև զսպող հայտարարություններ պետք է անեն»

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ողջ տրամաբանությունը` հանդիպումները, դրան հաջորդած դիվանագիտական ու ռազմական ուղերձները, պարզապես արտահայտում են այն, թե որքան բարդ հակամարտություն է Ղարաբաղյան հիմնախնդիրը, և որքան տարբեր են կողմերի դիրքորոշումները միմյանցից»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու դրան հաջորդած հայտարարություններին: Ըստ նրա՝ ինչպես նախկինում, այսօր ևս կողմերի միջև չկա հատման կետ:

«Թերևս այդ կետն այսօր ստեղծվում է մթնոլորտ ձևավորելու անվան տակ, կողմերը, չունենալով քննարկման թեմա և անհրաժեշտ ձևաչափ, Արցախի մասնակցությամբ փորձում են մթնոլորտ ձևավորել հետագա շփումների համար՝ չունենալով որևէ այլ ելք, քանի որ, եթե չեն բանակցում, հայտնի չէ, թե ինչ պետք է անեն, ուստի հանդիպել հարկավոր է: Բայց որպեսզի այդ հանդիպումներն արդյունք ունենան, պետք է դրանց, ըստ հայկական կողմի՝ միանա Արցախը, իսկ Ադրբեջանը դեմ է դրան: Ու այսօր չկա լուրջ բանակցություն, ու քանի որ չկա, կողմերը նաև զսպող հայտարարություններ պետք է անեն, քանի որ հասկանում են, որ, եթե չկա լուրջ կարգավորման գործընթաց, ապա կարող են լինել միջադեպեր, ինչպես միշտ է պատահում:

Դժվար է այս պարագայում խոսել դրական հեռանկարների մասին, քանի որ նույնիսկ իմ նշած ընդհանուր օրակարգը՝ բարենպաստ մթնոլորտի տեսքով, այս զսպող հայտարարություններով խաթարվելու է կամ գուցե խաթարվի»,- ասել է Հալբախը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս