Բաժիններ՝

Չինական հնամենի գավաթը 4,3 մլն դոլարով վաճառվել է Հոնկոնգի աճուրդում

Չինական հնամենի գավաթը, որը պատրաստվել է XV դարի սկզբին՝ Յունլեի ժամանակաշրջանում՝ Մինի գահատոհմի արշալույսին, ապրիլի 3-ին 4,3 միլիոն դոլարով վաճառվել է Հոնկոնգի աճուրդում: Այդ մասին հայտնել են Sotheby՚s աճուրդային տան ներկայացուցիչները:

«Լոտը վաճառվել է 33,775 միլիոն հոնկոնգյան դոլարով (4,3 միլիոն դոլարով)»,- նշել են կազմակերպիչները եւ ճշտել, որ դրա գնահատման արժեքը կազմել է 1 – 1,5 միլիոն դոլար: Դեկորատիվ գավաթին պատկերված են զարդանախշեր՝ դասական կապույտ-սպիտակ գուներանգներով լոտոսների տեսքով: Գնորդի անունը չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս