Բաժիններ՝

Ամենահաջողակ 50 կին ձեռներեցներն` ըստ Crunchbase-ի. նրանց շարքերում է նաև Եվա Հյուսյանը

Crunchbase-ը ներկայացնում է 50 կին ձեռներեցների, ովքեր լուծում են խնդիրներ, և առաջարկում են նորարարական լուծումներ ամբողջ հասարակության համար։

Այս կանայք նախորդ տարի խթանել են ֆինանսավորման մակարդակի աճին՝ 2019թ․-ի մարտի 19-ի դրությամբ։ Նրանցից ոմանք դեռևս նոր են կառուցում իրենց գործարարության ուղին, մինչդեռ մյուսներն արդեն ներգրավել են 800 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։

Այս կին գործարարներից շատերն իրենց առաջարկած լուծումներով աջակցում են կանանց իրավունքների պաշտպանմանը կամ առավել խոցելի խավի խնդիրների առաջքաշմանը։

50 հաջողակ կին ձեռներեցների ցուցակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում SoloLearn-ի գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր Եվա Հյուսյանը։ 

Կարդացեք նաև

SoloLearn-ն օնլայն և բջջային ուսուցման հարթակ է, որը առաջարկում է անվճար կոդավորման դասընթացներ՝ 13 տարբեր ծրագրավորման առարկաներից:

Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 6.9 մլն դոլար։ SoloLearn-ում ֆինանսական ներդրումներ են իրականացրել Naspers, Learn Capital, Granatus Ventures ընկերությունները։

Ստորև ներկայացված են առաջին 5 հորիզոնականները զբաղեցնող կին ձեռնարկատերերը․

1․ Սինդի Մի- VIPKID-ի գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր

Ընդհանուր ֆինանսավորումը` 825 մլն դոլար

Ներդրողները՝ Sequoia Capital China, Tencent Holdings, YF Capital, Northern Light Venture Capital, Matrix Partners China, Coatue Management

VIPKID-ը գտնվում է Պեկինում, միավորում է Հյուսիսային Ամերիկայում գտնվող անգլերենի ուսուցիչներին աշխարհի ցանկացած վայրում գտնվող երեխաների հետ, և հնարավորություն տալիս նրանց առցանց անգլերեն սովորել։

2․ Նիքի Գուլիմիս- Nova Credit-ի գլխավոր օպերացիոն տնօրեն և համահիմնադիր

Ընդհանուր ֆինանսավորումը` 19.4 մլն դոլար

Ներդրողները՝ Index Ventures, General Catalyst, Index Ventures, Y Combinator

Nova Credit-ը միջսահմանային վարկային հաշվետվություն տրամադրող գործակալություն է:

3․ Ջասմին Քրոու- Goodr-ի գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր

Ընդհանուր ֆինանսավորումը` 1․1 մլն դոլար

Ներդրողները՝ Precursor Ventures, Techstars

Goodr-ը կայուն ավելցուկային սննդամթերքի կառավարման հարթակ է, որն օգտագործում է տեխնոլոգիաները` սննդամթերքի թափոնների նվազեցման և սովի դեմ պայքարի մեղմացման համար:

4․ Էմիլի Վայս- Glossier-ի գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր

Ընդհանուր ֆինանսավորումը` 186.4 մլն դոլար

Ներդրողները՝ Index Ventures, Sequoia Capital, IVP, Thrive Capital

Glossier-ը ուղիղ-սպառողին կոսմետիկայի մանրածախ վաճառքների իրականացման հարթակ է։

5․ Ջուլիա Կոլլինս- Zume Pizza ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր

Ընդհանուր ֆինանսավորումը` 423 մլն դոլար

Ներդրողները՝ SignalFire, AME Cloud Ventures, Softbank Vision Fund

Zume Pizza-ն պատրաստվում է առաքման ընթացքում ` բաղադրիչները ստանալով տեղական ֆերմերներից։

Crunchbase- ը մասնավոր և հանրային ընկերությունների մասին գործարար տեղեկատվություն տրամադրող հարթակ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս