Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պատրաստ է եղել հրաժարվելու ՆԱՏՕ-ին անդամակցելուց եւ Վրաստանի տարածքում թողնելու ռուսական ռազմակայանները՝ տարածքային ամբողջականության դիմաց:
Նախորդ շաբաթ ռուսական ազդեցիկ լրատվամիջոցներից մի քանիսը անդրադարձան ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի գործին: Մի կողմ թողնելով քաղաքական բաղադրիչը, անդրադառնանք այն իրավական հարցերին, որոնք հնչեցվեցին ռուսական ԶԼՄ-ներով:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ապրիլի 3-ին ժամանել է Մոսկվա, այդ պաշտոնական այցը դարձել է նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետության ղեկավարի պաշտոնում։
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 2-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 73-ամյա Սիլվարդ Զ.-ին։
Շիրակի մարզի Բենիամին գյուղում գազի արտահոսքի հետևանքով մահացել է 1938 թվականին ծնված Վարսիկ Շիրինյանը,իսկ որդին ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները:
ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ: Ինչպես հաղորդում է myglendalecitynews.org կայքը, Նաջարյանն այդ պաշտոնում փոխարինում է Զարեհ Սինանյանին:
Համաշխարհային վարկանշող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) “B+” վարկանիշը` «Կայուն» կանխատեսմամբ:
«Տարոմ» ավիաընկերությունը շաբաթական երկու, հետագայում արդեն երեք կանոնավոր չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ:
Չինաստանում դանակով զինված տղամարդը Հունանի նահանգում հարձակվել է տարրական դպրոցներից մեկի աշակերտների վրա:
Ապրիլի 7-ին Ստեփանակերտում տեղի կունենա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը: Արցախի մայրաքաղաքում մայր տաճար ունենալու գաղափարը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է եղել: Գաղափարն իրականացնելու համար վերջինս դիմել է մի շարք բարերարների:
Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ վերջին շրջանում ադրբեջանական զինուժը նորից կիրառեց վաթսուն միլիմետրանոց ականանետ, որից ինը բեկորային ական արձակվեց Արցախի դիրքերի ուղղությամբ: Բացի դա, ադրբեջանական զինուժն օգտագործեց հաստոցավոր ավտոմատներ, նռնականետեր, ինչպես նաև գործի դրվեցին դիպուկահարները:
Մարտի 30-ին, ժամը 23․45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը Պարոնյան փողոցից մի տղամարդու է տեղափոխել հիվանդանոց։
Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավտոգազի թանկացման հնարավոր պատճառի մասին…
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վստահ է Վլադիմիր Զելենսկու հաղթանակին Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում եւ ցանկանում է վերադառնալ այդ երկիր ու վերականգնել Ուկրաինայի քաղաքացիությունը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների, նաև քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք:
Հյուսիսային Մակեդոնիայում ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել «Չեսնա» թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Այն երկրների թիվը, որոնք Իրանից նավթ էին գնում եւ լիովին դադարեցրել են դրա ներմուծումը, հասել է 23-ի, այդ թվում՝ այն երեք պետությունների հաշվին, որոնք ժամանակավորապես հանվել էին ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը, հերթական անգամ ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։
Հրդեհ է մոլեգնում ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի մերձակա քիմիական գործարանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը մայիսի 6-ից 10-ը գործուղվել է ԱՄՆ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիա կատարած ԱԺ նախագահի մեծածավալ-ներկայացուցչական այցին ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովից որեւէ մեկը չի մասնակցել, դա նորմա՞լ եք համարում՝ հարցրինք համանուն հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանին։
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն Վենեսուելայի նախագահ է հռչակել, Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի (ԱՍԺ) որոշմամբ զրկվել է խորհրդարանական անձեռնմխելիությունից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռադիոյի տնօրենի մրցույթը մոտ է ավարտին։ Նախնական տվյալներով, հաղթած թեկնածուի անունը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 3-ին։
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՄԻՊ միջնորդությունից հետո կատարվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները:
Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ համաձայն է հանդիպել Թերեզա Մեյի հետ` Brexit-ի շուրջ ճգնաժամից ելքի տարբերակներ քննարկելու համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի Քաղաքացու օրը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը կամ դեմ են եղել։ «Թող չնշեն, ի՞նչ է եղել»,- ասաց նա, հետո խմբագրեց․ «Իրենք էլ թող նշեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»։
«ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում եւ որոշ դեպքերում անտեսում են դրանք:
Ապրիլի 3-ին, ժամը 21:27-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է տան պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: