Բաժիններ՝

Հայտնի է դարձել iPhone SE 2-ի թողարկման ժամկետը

Apple կորպորացիան պլանավորում է 5,42 դյույմ էկրանով կոմպակտ iPhone-ը թողարկել 2020 թվականին: Այդ մասին հաղորդել է Digitimes-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ մատակարարումների շղթայում: Բացի ոչ մեծ էկրանով iPhone-ից, ընկերությունը կթողարկի մոդել 6,06- եւ 6,67-դյույմանոց դիսփլեյներով:

Այդ մոդելները կտարբերվեն ներկայիս շարքից, որը ներկայացված է 6,1 դյույմ էկրանով iPhone Xr-ով եւ համապատասխանաբար 5,8 եւ 6,5 դյույմ անկյունագծով iPhone Xs-ով եւ Xs Max-ով: Ենթադրվում է, որ էկրանների մատակարարներ կարող են դառնալ Samsung-ը կամ LG-ն:

Նաեւ հաղորդվում է, որ 2019 թվականին Apple-ը կարտադրի իր շարքի մինորային նորացումը եւ կթողարկի iPhone Xs-ի եւ Xr-ի բարելավված տարբերակները: Աղբյուրը պատմել է, որ Apple-ը պլանավորում է իրացնել շուրջ 80 միլիոն iPhone 2019 թվականի առաջին կեսին եւ շուրջ 180 միլիոն՝ մինչեւ տարեվերջ: Օրիգինալ iPhone SE-ը թողարկվել է 2015 թվականին, եւ այս պահին դա Apple-ի ամենակոմպակտ սմարթֆոնն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս