Բաժիններ՝

Որոնք են աշխարհի լավագույն ավիաընկերությունները

Սինգապուրի Singapore Airlines-ը գլխավորել է աշխարհի լավագույն ավիաընկերությունների վարկանիշը, որն այս տարա համար կազմել է TripAdvisor ագրեգատորն օգտատերերի գնահատումների հիման վրա։

Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Կատարի Qatar Airways-ը եւ Թայվանի EVA Air-ը: Առաջատարների հնգյակը եզրափակում են Emirates-ը, որի կենտրոնակայանը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, եւ Ճապոնիայի Japan Airlines-ը:

Նաեւ թոփ-10-ում են ԱՄՆ-ի Southwest Airlines-ը, Բրազիլիայի Azul-ը, Նոր Զենադիայի Air New Zealand-ը, Մեծ Բրիտանիայի Jet2.com լոուքոսթերը եւ Ճապոնիայի All Nippon Airways (ANA) ընկերությունը:

Բացի այդ, ուղեւորները նշել են Emirates-ն՝ առաջին կարգի լավագույն սալոնի համար, Qatar Airways-ը՝ բիզնես կարգի լավագույն սալոնի համար, իսկ Air New Zealand-ը եւ Singapore Airlines-ը՝ համապատասխանաբար լավագույն պրեմիում-էկոնոմ եւ էկոնոմ կարգերի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս