Բաժիններ՝

Ֆիլիպինների մաքսատունը մորմեր է հայտնաբերել Լեհաստանից ստացված թխվածքաբլիթի տուփերում

Ֆիլիպինների մաքսատան աշխատակիցները 757 կենդանի մորմ է հայտնաբերել, որոնք երկիր են բերվել թխվածքաբլիթի եւ վարսակի շիլայի ինը տուփերում: Այդ մասին հայտնել է տեղական Philippine Star թերթը՝ վկայակոչելով մաքսային ծառայությունը:

Մաքսային ծառայությունը բռնագրավել է մորմերին, որոնք ապրիլի 1-ին Ֆիլիպինների մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում ստացվել էին Լեհաստանից: Մորմերի արժեքը գնահատվում է 310 հազար ֆիլիպինյան պեսո (շուրջ 5,9 հազար դոլար):

Ֆիլիպինների Կալոոկան քաղաքի բնակիչը, որին հասցեագրված էր ծանրոցը, ապրիլի 2-ին ձերբակալվել է, հայտնել է հրատարակությունը՝ վկայակոչելով իշխանության ներկայացուցչի: Նրան մեղադրանքներ են առաջադրվել մաքսային օրենքի եւ վայրի բնության պաշտպանության օրենքի խախտման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս