Բաժիններ՝

Սխտորից ու սոդայից պատրաստվող ինհալացիոն միջոցի բաղադրատոմս

Եթե դուք տառապում եք քրոնիկ բրոնխիտով կամ ուրիշ ռեսպիրատոր հիվանդությամբ,  գոյություն ունի մեկ արդյունավետ ու էժան միջոց հիվանդությանը հրաժեշտ տալու համար՝ եթե ոչ ընդմիշտ, ապա՝ գոնե շատ երկար ժամանակով: Այս մասին տեղեկացնում է lifter.com.ua կայքը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սխտորից ու սոդայից պատրաստվող ինհալացիոն միջոցի բաղադրատոմս:

Պատրաստման եղանակը`

Մաքրեք սխտորի 6 ատամիկ ու կտրատեք դրանք: Փոքրիկ կաթսայի մեջ լցրեք 1 բաժակ ջուր, և հենց որ այն եռա, այնտեղ նետեք սխտորն ու կրակն առավելագույնս ցածրացրեք: Եփել պետք է 5 րոպեից ոչ ավելի: Ապա կաթսան դրեք սեղանին, ձեզ հետ ծածկոց վերցրեք, գլուխը հակեք կաթսայի վրա այնպես, որ գոլորշուն մոտ լինեք, բայց դա պետք է անել զգուշորեն: Երբ համոզվեք, որ գոլորշին ոչ մի տեղ չի դուրս գալիս, սխտորաջրի մեջ լցրեք մեկ թեյի գդալ սովորական կերակրի սոդա: Պատրաստ է:

Կարդացեք նաև

Սկսեք փոքրիկ ներշունչներից: Երբ կսովորեք, հետևեք հետևյալ սկզբունքին` 2-3 անգամ շնչեք քթով, ապա դանդաղ արտաշնչեք բերանով: 2-3 անգամ դանդաղ շնչեք բերանով, ապա արտաշնչեք քթով:

Շնչեք այնքան ժամանակ այդ գոլորշին, քանի դեռ տաք է: Մինչ դուք դեռ ծածկոցի տակ եք, պարտադիր սրբեք ձեր երեսը, գլուխը կապեք կամ գլխարկ դրեք ու մտեք տաք անկողին:

Սխտորի և սոդայի խառնուրդն օժտված է ախտահանող ու հակաբորբոքային հատկություններով: Հաջորդ առավոտյան դուք ձեզ ավելի թեթև կզգաք: Այսպիսի ինհալացիա անել կարելի է օրական 2-3 անգամից ոչ հաճախ:

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս