Բաժիններ՝

Գյումրիում ՌԴ զինծառայողին դանակահարող անձը կալանավորվել է

Գյումրիի գիշերային ակումբներից մեկում մարտի 8-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, ՌԴ քաղաքացի 22-ամյա Ռաջան Կաժիմիրովին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալված Գյումրիի բնակիչը կալանավորվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«1990 թվականին ծնված Գյումրիի բնակիչը կալավորվել է»,- ասաց Խաչատրյանը:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի գիշերային ակումբում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի՝ 1990 թվականին ծնված բնակիչը սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է 22-ամյա ՌԴ քաղաքացուն:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս