Բաժիններ՝

Նյու Յորքը վերստին գլխավորեց գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշը

Նյու Յորքը պահպանել է առաջատարի դիրքը գլոբալ ֆինանսական կենտրոնների (Global Financial Centres Index) վարկանիշում: Վարկանիշը մարտի 11-ին հրապարակվել է Z/Yen Group ֆինանսական կոնսալտինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ թարմացնում է ցուցիչը:

Լոնդոնը դարձյալ հայտնվել է երկրորդ հորիզոնականում, սակայն եթե 2018 թվականի սեպտեմբերին հրապարակված ինդեքսում Նյու Յորքից նրա հետ մնալը կազմում էր 2 միավոր, ապա ներկայիս վարկանիշում այն հասել է 7 միավորի: Առաջատարների եռյակը եզրափակում է Հոնկոնգը:

Սանկտ Պետերբուրգը նոր վարկանիշում հավաքել է 601 միավոր եւ զբաղեցրել 77-րդ դիրքը՝ վերստին առաջ անցնելով Մոսկվայից, որը նահանջել է հինգ դիրքով եւ հայտնվել 88-րդ տեղում:

Համաշխարհային ֆինանսական կենտրոնների ինդեքսն սկսել է հաշվարկվել 2007 թվականից: Այն հաշվի է առնում հինգ ցուցանիշ՝ բիզնես-միջավայրը, ֆինանսները, ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը եւ հեղինակությունը: Ընթացիկ վարկանիշը թվով 25-րդն է, դրանում տեղ է գտել 102 ֆինանսական կենտրոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031