
ՀՀ դեսպանը և բելառուս նախարարը կարևորել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մարտի 12-ին հանդիպել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչի (Владимир Колтович) հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը վերահաստատվել են Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման միտումը, ինչպես նաև՝ բելառուսական շուկա հայաստանյան արտադրանքի արտահանման ծավալների և անվանացանկի ընդլայնմանն ուղղված քայլերի մշակման պատրաստակամությունը։
Դեսպանը և նախարարը կարևորել են Եվրասիական տնտեսական միության ձևաչափում նախատեսված արտոնությունների գործնական կիրառման, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության նախագծերի լայն տեղեկատվական օժանդակության ապահովման հարցերը, ինչպես նաև հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։