Բաժիններ՝

««Մանչեսթեր Սիթին»  Չեմպիոնների լիգայում դեռահաս է». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջիկա հանդիպման իր սպասելիքներով:

Առաջին հանդիպման ժամանակ անգլիական ակումբը  3:2 հաշվով հաղթեց գերմանական «Շալկեին»:

«90 րոպե կա առջևում, և մենք դեռ պետք է անենք մեր աշխատանքը:

Այս մրցաշարում ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Հետագայում մենք պետք է անհավատալի ջանքեր գործադրենք բացառիկ լարված և բարդ իրավիճակներում: Առաջին խաղին պատահածը կարող է տեղի ունենալ երկրորդ խաղում: Մենք կփորձենք հիանալի խաղ խաղալ և անել այն ամենը, ինչ պետք է հաջորդ փուլ դուրս գալու համար:

Ընդունված է եզրակացություններ անել, թե ովքեր են հաղթելու վիճակահանությունից անմիջապես հետո, իսկ առաջին հանդիպումից հետո բոլորն արդեն գիտեն, որ ով է հաղթելու պատասխան խաղի ժամանակ: Մեկ շաբաթ առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վերջում: Յուրաքանչյուր նոր խաղ տարբերվում է նախորդներից:

Նման մրցաշարում 90 րոպե անց ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Առաջին հանդիպման ժամանակ մեր բախտը մի փոքր բերեց՝ հաշվի առնելով, որ մենք  անցկացրինք 20-25 րոպե 10 հոգով, իսկ հաշիվը 1:2 էր: Եթե ​​ամեն ինչ այլ կերպ ընթանար, մենք արդեն դուրս կմնայինք մրցաշարից: Ուստի մենք հաջողակ էինք:

Երբ դուրս ես գալիս խմբից, դա անհավանական հաջողություն է: Դու պատկերացնում ես, որ 8 թիմերի մեջ ես, որոնք լավագույնն են Եվրոպայում: Դա անհավանական հաջողություն է: Դա իմ մոտեցումն է այս մրցաշարին մասնակցելու համար: Ես կքննարկեմ այս առաջնությունում մեր ճանապարհն այն բանից հետո, երբ տեսնեմ, թե ինչպես ենք մենք խաղում:

Ես չեմ զգում ճնշվածություն Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Միակ ճնշումն այն է, որ նրանք լավ աշխատանք են ակնկալում ինձնից, որպեսզի մենք ավելի հաջող հանդես գանք քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում և չանենք սխալներ: Այս մրցաշարում մրցակիցներն ունեն այնպիսի մակարդակ, որ արագորեն պատժվում են սխալների համար: Չեմպիոնների լիգայի հանդիպումը հերթական խաղ չէ: Սա հատուկ խաղ է:

Մենք այս մրցաշարում դեռահաս ենք: Ես դա զգում եմ: Մենք պետք է երազենք, հնարավորինս առաջ գնանք, բայց միևնույն ժամանակ՝ ընդունենք, որ մյուս ակումբները նույնն են անում: Մենք չենք կարող չհասկանալ, թե որքան ուժեղ են նրանք»,- ասել է Գվարդիոլան:

«Մանչեսթեր Սիթի»-«Շալկե» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ կեսգիշերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս