Բաժիններ՝

Զինեդին Զիդանի առաջին նպատակը «Ռեալում» Ն’Գոլո Կանտեի տրանսֆերն է

Զիզուն ուզում է ամրացնել «սերուցքայինների» թուլացող կիսապաշտպանությունը:

Հայտնի են դարձել «Ռեալի» և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի միջև համաձայնության մանրամասները: Հիշեցնենք, որ ֆրանսիացին վերադարձավ մադրիդյան ակումբ՝ ստորագրելով մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր:

Ըստ  La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շիրեի տվյալների, Զիզուի աշխատավարձը «Ռեալում» կկազմի տարեկան 16 մլն եվրո: Բացի այդ, ֆրանսիացին ուզում է, որ իր վերադառնալուց հետո մադրիդցիների առաջին ձեռքբերումը լինի «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն:

Զիդանն աշխատել է «Ռեալում» 2016 թվականի հունվարից մնչև 2018թ. մայիս: Նրա ղեկավարությամբ «Ռեալը» հաղթել է 9 տիտղոս, այդ թվում՝ 3 Չեմպիոնների լիգա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս