ՊԲ-ում մարտի 12-ին տեղի ունեցած զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է ծառայակիցը
ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մարտի 12-ին ժամը 06.50-ի սահմանում պարտադիր ժամկետային զինծառայող , շարքային Կարեն Արտակի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին, ժամը 06.50-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: