«Մեզ փաստացի հեռացրել են աշխատանքից». «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ աշխատակիցները դիմել են Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոն Վարչապետ
Դուք, մեր երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրները լուծելիս անուշադիր չեք նաև ներհասարակական զարգացումներին և Ձեր բազմազբաղ աշխատանքային առօրյայում խնդրում ենք ուշադրություն դարձնել նաև մեր խնդիրներին. մենք, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության աշխատակիցներ ենք և արդարության մղումով, մեր օրինական շահերը և իրավունքները պաշտպանելով հայտնվել ենք մեր աշխատանքը կորցնելու իրավիճակում։
Սույն թվականի մարտի մեկին, տեղեկանալով այն մասին, որ մեր ընկերության տնօրեն պարոն Արամ Ղլեչյանը մտադիր է հեռանալ աշխատանքից, հավաքվել ենք ամբողջ անձնակզմով և մեր անհամաձայնությունն ենք հայտնել այդ կապակցությամբ /նաև իրակնացրել ենք ստորագրահավաք/։
Մեր տնօրենը, անսալով մեր ցանկությանը հայտարարել է, որ շարունակում է պաշտոնավարումը, սակայն «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյանները, հավատարիմ իրենց սերժական երդմանը, անհանդուրճող են ցանկացած քննադատության և այլակարծության դրսևորումներին և մեզ թիրախավորելով, մեզ համարելով այդ հավաքի կազմակերպիչներ, սույն թվականի մարտի 5-ից, արգելափակել են էլեկտրոնային անցագրային կետը և մեր մուտքը արգելելով աշխատավայր, փաստացի հեռացրել են աշխատանքից։
Թեև, մեզ հետ 01.03.2019թ. հանդիպման ժամանակ Ալեքսան Զաքարյանը տղամարդու խոսք տվեց, որ ոչ մեկին չեն կրճատելու և չեն նվազեցնելու աշխատավարձերը, այդուհանդերձ փաստացի կատարում է իր դավադիր ծրագիրը և մեզ համար այլևս ակնհայտ է թե ինչ արժե Ալեքսան Զաքարյանի «տղամարդու» խոսքը։
Զաքարյանների կողմից նշանակված նոր տնօրենը, օգտվելով իրավիճակից, խեղաթյուրելով փաստերը, մեզնից գրավոր կարգով պահանջել է բացատրություն 01.01.2019 թվականին աշխատավայրից ամբողջ օրը բացակայելու պատճառների մասին, թեև Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ, իրավաբան Արթուր Պողոսյանի համար պետք է ակնհայտ լիներ այն հանգամանքը, որ մեր կարծիքը հայտնելու նպատակով իրականացված հավաքը սկսվել է ժամը 14։00 սահմաններում և տևել է 2 ժամ, ուստի ամբողջ օրը աշխատանքից բացակայելու իրավական երևույթը պարզապես բացակայում է։
Հուսով ենք, որ պարոն Պողոսյանն իր նախկին պաշտոնավարման ժամանակ առավել արդարացի է արձանագրել փաստերը և չի խեղաթյուրել քրեական կամ քրեադատավարական նորմերի պահանջները, ինչպես փորձում է դա կատարել աշխատանքային իրավահարաբերությունների դեպքում։
Մեծարգո պարոն Վարչապետ, խնդրում ենք Ձեր հանձնարարականը ստեղծված իրավիճակը արդարության սկզբունքների պահպանմամբ հանգուցալուծելու համար։
Հարգանքներով՝
Վահագն Գևորգյան- փոխտնօրեն
Միքայել Պողոսյան-տնօրենի օգնական
Գևորգ Մաթևոսյան-խախտումների արձանագրման բաժնի պետ
Արթուր Գալստյան- խախտումների արձանագրման բաժնի պետի տեղակալ
Արշակ Օհանյան- խախտումների արձանագրման բաժնի պետի տեղակալ
Սիրակ Գրիգորյան-իրավական վերլուծության բաժնի պետ
Նարեկ Պետրոսյան- որակի վերահսկողության բաժնի պետի տեղակալ
Արմեն Համբարձումյան- վերստուգիչ֊վերլուծական բաժնի ավագ վերլուծաբան
Սերգեյ Սարիբեկյան -մատակարար
Զավեն Գևորգյան- խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ
Հայկ Թորոսյան- խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ
Հայկ Հակոբյան-խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ
Դավիթ Սուղյան-խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ
Ստեփան Սրապյան-խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ
Էդուարդ Վարդանյան- խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ
Մկրտիչ Կարախանյան -խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ
Հարություն Ասլանյան- որակի վերահսկողության բաժնի ավագ վերլուծաբան
Կարեն Ալեքսանյան-որակի վերահսկողության բաժնի վերլուծաբան
Ռազմիկ Խաչատրյան- երթևեկության վերահսկիչ
Արթուր Բաղդասարյան-երթևեկության վերահսկիչ
Հովհաննես Հարությունյան-երթևեկության վերահսկիչ
Սերգեյ Ասլանյան- երթևեկության վերահսկիչ
12. 03. 2019թ.