
ԱՄՆ-ում սկսել են փորձարկել DEFIANT նոր սերնդի ուղղաթիռը

ԱՄՆ-ի Ուեսթ Փալմ Բիչ զինափորձարանի (Ֆլորիդայի նահանգ) երկնքում մարտի 21-ին փորձարկման առաջին թռիչքն է կատարել DEFIANT հաջորդ սերնդի մարտական նախատիպ-ուղղաթիռը, որը մշակել են Միացյալ Նահանգների Sikorsky, Lockheed Martin եւ Boeing ընկերությունների կոնստրուկտորները: Այդ մասին, ասված է երեք ընկերությունների համատեղ հաղորդագրության մեջ, որը զետեղված է Boeing-ի կայքում:
«DEFIANT-ն այնպես է նախագծված, որպեսզի թռչի կրկնակի մեծ արագությամբ, քան սովորական ուղղաթիռները, եւ կրկնակի ավելի հեռվությամբ՝ ըստ որում պահպանելով փոքր արագություններով տեղափոխման եւ առկախման ռեժիմում սովորական ուղղաթիռների լավագույն բնութագրերը»,- նշել է Sikorsky Future Vertical Lift-ի փոխնախագահ Դեն Սփուրը:
Նա հիացմունք է հայտնել այն պայմաններում նոր ուղղաթիռի հնարավորություններից, որոնք առավելագույն «դարձունակություն, դիմացկունություն եւ շահագործական ճկունություն» են պահանջում: Պլանավորվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն 2030-ական թվականների սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: