Բաժիններ՝

Netflix-ը նկարահանելու է «Երեք հրացանակիրների» ժամանակակից տարբերակը. The Hollywood Reporter

Netflix-ն սկսել է աշխատել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» վեպի հիման վրա ֆիլմի ժամանակակից տարբերակի վրա: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter պորտալը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ նախագծի հեղինակը Հարիսոն Քվերին է («Պատերազմի արահետին»), իսկ պրոդյուսերները կդառնան Էրիկ Նյումանը («Նարկո» եւ «Պայծառություն» սերիալները) եւ Սքոթ Գլասգոլդը («Հեռանկար» ֆիլմը եւ «Ապագայի սեքսը» սերիալը): Նոր նախագծի մանրամասները չեն բացահայտվում, բայց, ինչպես նշում է The Hollywood Reporter-ը, ֆիլմը կնկարահանվի «Առաքելությունն անիրագործելի է» Էքշընի ոճով:
Ալեքսանդր Դյումայի վեպի գործողությունը տեղի Է ունենում 17-րդ դարի ժամանակների Ֆրանսիայում: Դ՛Արտանյան անունով երիտասարդը ժամանում է Փարիզ, որպեսզի ընդունվի թագավորական պահազորի շարքերը, բայց մերժում է ստանում: Ավելի ուշ նա հանդիպում է հրացանակիրներ Աթոսին, Պորտոսին եւ Արամիսին, որոնց հետ հայտնվում է տարբեր արկածներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս