Բաժիններ՝

Ինդոնեզիան սպառնացել է ԵՄ-ին արմավենու յուղի օգտագործման չափանիշները խստացնելու համար

Ինդոնեզիան կարող է եվրոպական արտահանման առանձին ապրանքների արգելք սահմանել ի պատասխան Եվրամիության կողմից կենսավառելիքի արտադրության մեջ արմավենու յուղի օգտագործման սահմանափակումների խստացման։ Ինդոնեզիայի համար, որն արմավենու յուղի խոշորագույն համաշխարհային արտադրողն է, այդ ճյուղը ոչ միայն արտահանման հասույթի գլխավոր աղբյուրն է, այլեւ կարեւոր գործիք աղքատության դեմ պայքարում, որն անհրաժեշտ է կայուն զարգացման պետական ծրագիրը կատարելու համար:

Երկիրը Եվրամիությունում ապրանքների գնման սահմանափակման հնարավորությունը քննարկում է որպես գրեթե 20 մլն մարդու շահերը պաշտպանելուն ուղղված քայլ, հայտարարել է Ինդոնեզիայի ծովային գործերի համակարգող նախարար Լուհութ Փանջայթանը: Նախարարը հասկանալ է տվել, որ Ինդոնեզիան կարող է բոյկոտել եվրոպական ինքնաթիռները, հայտնում է Bloomberg գործակալությունը: Նա նշել է, որ երկրին մոտավորապես 2,5 հազար նոր ինքնաթիռ կպահանջվի առաջիկա երկու տասնամյակում:

«Մենք բազմաթիվ եվրոպական ապրանքներ ենք գնում,-հայտարարել է Փանջայթանը:-Երկրի բնակչությունը կազմում է 269 միլիոն մարդ: Ինդոնեզիան խոշոր շուկա է»: Արմավենու յուղը «թեժ կետ է», որը կարող է առեւտրական պատերազմ հրահրել Եվրամիության եւ այդ արտադրանքի հիմնական արտադրողների՝ Ինդոնեզիայի եւ Մալայզիայի միջեւ, որոնց բաժին է ընկնում արմավենու յուղի գլոբալ մատակարարումների մոտավորապես 85 տոկոսը: ԵՄ-ն կենսավառելիքի արտադրության համար օգտագործում է ներմուծվող արմավենու յուղի 46 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս