![](/banners/BeFunky-design.jpg)
«Վան Գալը մարտավարության լավագույն մասնագետն է, ում հետ ես աշխատել եմ». Ռունի
![](https://168.am/wp-content/uploads/2019/03/2549697-52892650-2560-1440.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին Լուի վան Գալին անվանել է մարտավարության լավագույն մասնագետը, ում հետ նրան բախտ է վիճակվել աշխատել:
«Մարտավարության տեսանկյունից վան Գալը լավագույն մասնագետն է եղել, ում հետ ինձ հաջողվել է աշխատել: Նա հրաշալի գիտեր՝ ինչպես կազմակերպել խաղը պաշտպանությունում և բոլորին իրենց տեղերում դնել: Իհարկե, նրան չէր հաջողվում կարգավորել հարձակման գծի խաղը, ինչպես պաշտպանական գործողությունները:
Նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց մի քանի տիտղոս, բայց նրա ժամանակն ակումբում չանցավ այնպես, ինչպես շատերը հույս ունեին»,- Ռունիին է մեջբերում talkSPORT-ը:
Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրեց երկու մրցաշրջան (2014-2016) և հաղթեց Անգլիայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը