Բաժիններ՝

Զիդանը համոզել է Ազարին տեղափոխվել «Ռեալ»

Ինչպես հաղորդում է Metro-ն, «Արքայական ակումբ» տեղափոխության վերաբերյալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը զրուցել է Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարի հետ:

Ըստ աղբյուրի տվյալների՝ ֆրանսիացի մասնագետը համոզել է Ազարին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում միանալ թիմին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Չելսին» մերժել է «Ռեալի»՝ 82 մլն եվրո արժողությամբ առաջարկը, բայց բաց է քննարկումների առաջ 115 մլն եվրոյի դեպքում:

28-ամյա Ազարը «Չելսի» է տեղափոխվել 2012 թվականին: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 խաղերում Ազարը դարձել է 13 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031