Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել՝ «դյուրացնելու երկխոսությունը» Վենեսուելայում :
Աշխարհում 2018 թվականին մոտ 10 միլիոն մարդ մահացել է քաղցկեղից: Մահերի 70 տոկոսը գրանցվել է հիմնականում զարգացող երկրներում, որոնցից է նաև Հայաստանը:
Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման համար Զ.Մնացականյանը հորդորեց դեռ չշտապել։ Ըստ նրա՝ շատ էական է, որ շարունակենք կառուցել գործընթացն այնպես, որ հույս ունենանք արդյունքի։
Գերմանիան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել:
Մոսկվան ու Թբիլիսին ավարտին են հասցրել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումները:
Վրաստանի խորհրդարանը Քութայիսից տեղափոխվում է Թբիլիսի: Փետրվարի 5-ին խորհրդարանի՝ Ռուսթավելու պողոտայում գտնվող շենքում բացվելու է գարնանային նստաշրջանը։
Եգիպտոսի զինվորական տրիբունալն ութ հոգու մահապատժի է դատապարտել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի դեմ մահափորձի կազմակերպման գործով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հնարավոր է համարում այս շաբաթ ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը Ազգային ժողովում:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հետ բանակցությունների բացմանը հաստատել է, որ ԵՄ-ն Դամասկոսի հետ հարաբերությունների նորմալացման նախապայմանը համարում է հակամարտության քաղաքական լուծման մշակումը։
Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվեց մեկնաբանել Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանին հարցաքննելու մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Ի պատասխան մեր խմբագրության հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ բանավեճին, առաջին նախագահը հիշեցրեց ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետևյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով`«Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ երկխոսության հնարավորություններն սպառված են, նրա կառավարությունը մերժել է դրանք:
Ոստիկանության քրեական հետախուզության բաժին ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 1-ին, ժամը 06.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՌԴ և ՀՀ երկքաղաքացի Լուիզա Իոսիֆովան:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
«Այս որմնանկարը բարձրարժեք արվեստի գործ է, եթե այդպես չլիներ, այն պետությունը չէր ներառի պահպանության ցանկում»,- շեշտեց Արման Ավետիսյանը։
Ֆրանցիսկոս պապը Արաբական թերակղզի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պատմության մեջ առաջին այցի ընթացքում հանդիպում է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ քիչ առաջ ավարտվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։
Փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վենեսուելայում իշխանության բռնատիրման փորձն օրինականացնելու ձգտումն ուղղակի միջամտություն է այդ երկրի գործերին, ինչը չի նպաստում ճգնաժամի արդյունավետ եւ խաղաղ կարգավորմանը:
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունում օրերս հարցաքննվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մոսկվայի կենտրոնի Նիկիտսկի ծառուղու բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից մահացածների թիվը հասել է վեցի, նրանց թվում է կա մեկ անչափահաս:
2019 թ. հունվարի 16-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից պատշաճ վարչարարության իրականացումն ապահովելու հարցով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող շինանյութի խանութից ջրատաքացուցիչն առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին, ժամը 22.05-ին, Մարիաննա Իսահակյանին հայտնաբերել են Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասում:
«Խոսակցություններ կան, որ Ավշարի դպրոցում մարտի 1-ին դպրոցի տնօրենի ընտրություն պետք է լինի: Չգիտես ինչու՝ թեկնածուների անունները հույժ գաղտնի են պահվում, սակայն խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ դպրոցի տնօրեն ընտրվի Արարատի մարզպես Գարիկ Սարգսյանի քեռու հարսը: Մենք չէինք ակնկալում, որ Արարատի մարզը դառնալու է հսկա ճաշաման, որից պետք է հերթական անգամ օգտվեն մարզպետի մերձավորները»,- նշեց Լուսինե Արշակյանը:»,- նշեց Լուսինե Արշակյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Վրաստանի Հանրապետության տարածքով անցնող կապուղին ժամանակավորապես չի գործում՝ միջազգային տարանցիկ մալուխի վնասման պատճառով: Դրա հետևանքով խնդիրներ են ստեղծվել տվյալների փոխանցման ծառայությունների մասով:
Մեծ Բրիտանիան վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչում է հանրապետության ժամանակավոր նախագահ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 301 թվականից առ այսօր շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել:
Սփյուռքի նախարարությունը կփորձի հավաքագրել համայնքների կարծիքները օրհներգի փոփոխության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը: