ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում կատարված գողության դեպքը:
Գերմանիայում կին-ոստիկանը հաղթել է «Միսս-Գերմանիա-2019» գեղեցկության մրցույթում: Ինչպես հայտնել է Daily Mail-ը, նա դարձել է ավելի վաղ Համացանցում «գերմանական ոստիկանության ամենագեղեցիկ աշխատակցուհին» ճանաչված Ադրիենե Կոլեսզարի մրցակցուհին։
Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն այցելել է Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակ:
Շարժական սարքերի համար մի քանի հավելվածներ սահմանափակել են իրենց օգտատերերի մասին տեղեկությունների տրամադրումը Facebook ընկերությանն այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի է դարձել հասարակայնությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները:
Գերմանիան առավել մեծ օգուտն է ստացել քսան տարի առաջ եվրոյին անցնելու արդյունքում: Այդ մասին վկայում են Եվրոպական քաղաքականության անկախ կենտրոնի (CEP) հետազոտության արդյունքները:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Միթհաթ Ջանսըզը տվյալներ է հրապարկել Թուրքիայի ոսկու պաշարների վերաբերյալ։ Ջանսըզի խոսքով՝ հաստատված է, որ Թուրքիայի ոսկու հանքերում առնվազն 1․200 տոննա չարդյունահանված պաշարներ կան։ Իսկ ընդհանուր պոտենցիալը կազմում է 6․500 տոննա։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 22:45-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի հնարավոր տեղափոխությունն «Արքայական ակումբ»:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հստակացումը, որ Թուրքիայի եւ Իրանի հետ Սիրիայում միացյալ զինվորական գործողություններ կատարելու ծրագրեր գոյություն չունեն, ըստ էության միտում ունի զսպելու Անկարայի նկրտումները: Խնդիրը ուղղակիորեն վերաբերում է սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր Անկարայի հանկերգած անվտանգության գոտու ստեղծման առաջադրանքին:
Անշուշտ, լավ է, որ կառավարությունը մտածում է տեղական արտադրողին պաշտպանելու մասին։ Բայց տեղական արտադրողին այդպես չեն պաշտպանում։ Դա, թերևս, այն վատագույն տարբերակն է, որն ընտրել է կառավարությունը։ Կամ՝ ինչո՞ւ վարչապետի հոգածությանն արժանացավ հենց Գագիկ Ծառուկյանը։
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետք է նախ ռադիոհեռուստատեսության ողջ արտադրանքը դարձնեն հայերեն, այնուհետև խոսեն լեզվի մասին, այսինքն՝ պետք է լուծեն առաջին խնդիրը և մտածեն երկրորդի մասին։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կիսվել է ակումբում Ուլե-Գունար Սուլշերի ապագայի վերաբերյալ մտքերով:
Փետրվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը ոմն Աբո վնասել է:
Ներկայացված այս լուսանկարներում անզեն աչքով էլ ակնհայտ երևում են ձյան վրա թափված արյան հետքերը, նույնիսկ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ են երևում, որոնք փորձում են կողմերին միմյանցից բաժանել։
Ֆիլիպիններում կարմրուկի դեպքերի հետևանքով մահացել է առնվազն 203 մարդ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին և 22-ին չհայտարարված այցեր է իրականացրել Արդարադատության նախարարության «Հրազդան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:
Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են Կովկասյան ընձառյուծ և նկարահանել նրան։
Ճապոնական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն Երևանում, Էջմիածնում, Գյումրիում, Վանաձորում և Ստեփանավանում: Փառատոնը կանցկացվի մարտի 1-ից 7-ը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններով եկամտահարկի դրույքաչափի իջեցման արդյունքում եկամուտների կորուստը հնարավոր է համարում փոխհատուցել հարկային քաղաքականության միջոցառումներով: Հայաստանի իշխանությանը կոչ է արվել բարելավել վարչարարությունը:
Երևանի քաղաքապետարանը կասեցրել է հերթական ապօրինի շինարարությունը՝ Հրազդանի կիրճում։
«Վերջին ժամանակահատվածը ցույց է տալիս, որ հայ հասարակության պահանջներն ու ձգտումներն ավելի մեծ են, և միակենտրոն արտաքին քաղաքականությունը չի գոհացնում հասարակության որոշ հատվածին»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի համերգին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի նախագահ Հասան Ռոուհանին դեռ չի ընդունել ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆիի հրաժարականը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերին շնչառական ուղիների սուր վարակների և գրիպի առումով ԱՀ-ում հիվանդության թեթևակի աճ է գրանցվել, հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 26-ին աշխատանային այցով եղել է Տավուշի մարզում:
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար 2019թ-ին կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ:
Փետրվարի 26-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի ընթացքում ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։