Nike-ը ճնշում է գործադրել «Բարսելոնայի» մարզիչ Էռնեստո Վալվերդեի նկատմամբ, այս մասին հայտնում է Okdiario-ի գլխավոր խմբագիր Էդուարդո Ինդան:
Կառավարությունը որոշել է փակել «Նուբարաշեն», «Գորիս» եւ «Երևան-Կենտրոն» (հայտնի է որպես «ԿԳԲ-ի պադվալ») քրեակատարողական հիմնարկները։
2001 թվականի հայ-սիրիական համաձայնագիրը, որով իշխանությունները փորձում են հիմնավորել Սիրիա հումանիտար խմբի գործուղումը, որևէ կապ չունի նշված գործողության հետ:
«Բանակը 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել». Սեյրան Օհանյան:
1988 թվականին, երբ սկսվեց արցախյան ազատամարտը, տեղի ունեցավ համազգային համախմբում: Թե Հայաստանում ու Արցախում, թե հայրենի երկրի սահմաններից դուրս ապրող հայ ժողովուրդն ամբողջ ուժն ու եռանդն ուղղեց դեպի հայոց սահմաններ, հայրենիքի պաշտպանություն:
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից առաջ մրցաշարում ներդրվեց տեսակրկնությունների VAR համակարգը: Դրա անհրաժեշտությունը եղավ փլեյ-օֆֆի երկրորդ խաղային օրը:
Հայաստանում օգտատերերի 13% համակարգիչների վրա 2018 թվականին գրանցվել են մայներների թաքնված տեղադրման փորձեր։ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 9,3%։ Եթե Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017 թվականին կազմել է 6,73%, իսկ 2018 թվականին հասել է 9%-ի, ապա Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,28% և 7%։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 14-ին, ժամը 19:17-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրաճանաչ երգիչ Սոսո Պավլիաշվիլին թողարկել է իր «Ամեն ինչ քեզ համար» նոր երգի մուլտիպլիկացիոն հոլովակը. սիրո մասին սադրիչ տեսահոլովակը նախատեսված է 18+ հանրության համար։
Վրաստանի կառավարությունը տարեվերջին կհայտարարի Սեւ ծովում նավթի-գազի պաշարների յուրացման աճուրդ:
Զիզուն կհայտնվի ոչ թե Մանչեսթերում, այլ Լոնդոնում:
Հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը բարձրացել է 15 դոլարով։ Տարեկան կտրվածքով դա պահանջում է լրացուցիչ առնվազն 30 մլն դոլար։ Առայժմ որևէ մեկը չի ստանձնել այդ գումարի վճարման պարտավորությունը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը սկսել է պարտք կուտակել գազի դիմաց։
«Օրինակ, եթե խոսքը թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու մասին է, ապա Կառավարության ծրագրում հակառակն է, ընդամենը 5 տոկոս տնտեսական աճի թիրախ է նշված։ Սա այն եզակի թվերից է, որը կա ծրագրում։ Ես այստեղ ուզում եմ ընդգծել իշխանության առաջ քաշած այն թեզը, որ տնտեսական հեղափոխության գաղափարը պայմանավորում են բացառապես քաղաքացիների վարքագծով, ու պետք է քաղաքացիներն իրենց վարքագիծը փոխեն, որպեսզի տնտեսական հեղափոխություն լինի»։
2 տարի առաջ Եվրոպայի լիգայում ԲԱՏԷ-ն խոշոր հաշվով պարտվեց «Արսենալին»: Պե՞տք է արդյոք սպասել նման հանդիպման նաև այսօր:
Փետրվարի 14-ին՝ ժամը 20:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Զարգացման Ֆրանսիայի գործակալության տարածաշրջանային ղեկավար Գայել Ասայագին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հետ:
«Կարծում եմ` առաջին հերթին՝ Կառավարությունն ինքը պետք է ասի, թե ինչ է ստանում, մենք առայժմ տեսնում ենք միայն ռիսկեր, իսկ թե կոնկրետ ինչ օգուտներ կան, իշխանությունն ինքը պետք է բացատրի»:
Գյումրի «Շիրակ»-ը շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Անթալիայում:
Airbus եվրոպական կորպորացիան որոշում է ընդունել դադարեցնել աշխարհում խոշորագույն Airbus A380 («Էրբաս А380») սերիական ինքնաթիռների արտադրությունը, մատակարարումները կդադարեցվեն 2021 թվականին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպել է շինարարական աշխատանքների մրցույթներին մասնակցող շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին:
Կիպրոսում ընթացող ՖԱԼ-ի գավաթի խաղարկության երրրոդ խաղում Երևանի «Փյունիկ»-ը հանդիպել է Վոլգոգրադի «Ռոտոր»-ի հետ, որը դեռ նախորդ տուրում էր ժամանակից շուտ ապահովել իր մասնակցությունը մրցաշարի կիսաեզրափակիչ փուլին, և նվազագույն հաշվով պարտություն է կրել:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման գոլ է խփել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Այաքսի» հետ խաղում:
ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ բակում հանդիպել է «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից բողոքող մի խումբ անձանց:
Փետրվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որը վարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, փետրվարի 14-ի ժամը 20:00-ի դրությամբ, մառախուղ է, տեսանելիությունը 30-40 մետր է:
Հայաստանի երիտասարդական հավաքականի և Երևանի «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը պաշտոնապես դարձել է բելառուսական «Իսլոչ»-ի ֆուտբոլիստ:
Իհարկե, կառավարության այս ծրագրի հեղինակներն իրենք էլ գիտակցում են, որ տարիներ անց ժողովրդին խաբելն ավելի հեշտ կլինի, եթե չլինեն նշված թվերը: Կլինեն ելույթներ, կմեղադրեն բոլորին, բայց միաժամանակ գլուխ կգովեն, թե աղքատությունն էապես նվազել է, ու անգամ այդ ժամանակ իրենք էլ չեն իմանա, թե որն է համարվում «էապես նվազում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալեքսանդր Ղուկասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ փետրվարի 12-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Արջուտ գյուղի վարչական տարածքում գործող «Ֆավորիտ» գիշերային ակումբում հնչել են կրակոցներ: