«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 1-ին ժամը 10.00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 3-28 փողոցների և նրբանցքների, Մուշավան թաղամասի 1, 2, 3, 4, 8 փողոցների և Վարդաշեն թաղամասի ջրամատակարարումը:
Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը Twitter-ում իր հաղորդագրությունների շուրջը ծագած նոր սկանդալի պայմաններում փոխել է իր օգտահաշվի անվանումն այդ սոցիալական ցանցում։
Հայաստանի այն կորպորատիվ օգտատերերի բաժինը, որոնք 2018 թվականին ենթարկվել են համացանցից գրոհների, կազմել է 18,38%` 2017 թվականի 17,80%-ի փոխարեն։
«Չելսիի» նախկին պաշտպան և ավագ Ջոն Թերրին խոստովանել է, որ չի կարոտում ֆուտբոլը: Ֆուտբոլիստը, ով ավարտեց կարիերան նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, տվյալ պահին հանդիսանում է «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզչի օգնականը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ անպատիժ չթողնել ԶԼՄ-ների աշխատողների եւ իրավունքներն ու ազատությունները պաշտպանող ակտիվիստների նկատմամբ կատարվող հանցագործությունները:
«Իրանական գազը Հայաստանով տարանցելու գաղափարները մոտավորապես 15 տարվա պատմություն ունեն, 15 տարի առաջ քննարկվել են, և որևէ բան չի փոխվել այդ ծրագրերի «կողմ» և «դեմ» փաստարկների հարցում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մոդեստ Կոլերովը:
Փետրվարի 27-ին տասը րոպեի տարբերությամբ Արտաշատ քաղաքում ավազակային հարձակումներ կատարվեցին։ Ժամը 15-ն անց 50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ հնչեց, որ Մյասնիկյան փողոցի խանութներից մեկը զինված տղամարդ է մտել, փող պահանջել և ստանալուց հետո փախել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 27-ին, ժամը 17.25-ին հայտնաբերել և նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են փոխանցել ՌԴ քաղաքացի 29-ամյա Միսակ Լ.-ին, նույն ինքը՝ Հայաստանի քաղաքացի 31-ամյա Միսաք Պ.-ին, և նրա վերաբերյալ նախապատրաստված նյութերը, ըստ որոնց՝ նա 2011թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում է ՌԴ Ամուրի մարզի Զավիտինսկի շրջանի ՆԳ բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի (սպանությունը) մեղադրանքով:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում մի խումբ անձանց մոտից առգրավվել է 800 տարվա վաղեմություն ունեցող կրոնական թեմայով եբրայերեն գիրք։
1988թ. փետրվարին Ադրբեջանում հայերի դեմ հրահրված ջարդերն ունեցան ողբերգական հետևանքներ։
«Կարծում եմ՝ որպես այդպիսին, ավարտին չհասցված գործեր չկան, իհարկե, կան օրակարգային հարցեր, որոնք լուծումներ են պահանջել ու պահանջելու են, կան մարտահրավերներ, այդ թվում՝ հայ-ամերիկյան ճահճացած իրավիճակում»։
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը փետրվարի 25-ին հանդիպել է Բիբլոսի քաղաքապետ Վիսամ Զարուրին (Wissam Zaarour):
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը:
Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները կատարել են թոքի զարկերակի ստենտավորում:
«Կառավարությունից ոչ ոք չիջավ և չընդունեց մեզ: Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ կարող է կառավարությունն առանց մեզ հետ քննարկելու ընդունել այդ նախագիծը, տանել Ազգային ժողով, կոճակները սեղմել ու օրենք դարձնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նարգիլեի բիզնեսով զբաղվողներից Գոռ Գասպարյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով հստակ կսահմանվեն ՀՀ դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և ՀՀ տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու համար անհրաժեշտ չափանիշները
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փետրվարի 28-ին Ժնևում կայացած 40-րդ նիստում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկավ ելույթով՝ արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին:
«Որոշումը կարող է մի փոքր դուր չգալ պոլիէթիլենային տոպրակ արտադրողներին: Նրանք շուկա ունեն և մեծ օգուտ են ստանում: Եվ եթե պոլիէթիլենային տոպարկները բարձր գնով վաճառեն, հնարավոր է՝ պահանջարկը նվազի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:
Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դոկտոր Արմեն Բայբուրդյանը, գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վարազդատ Պահլավունու և Ռազմիկ Ստեփանյանի ուղեկցությամբ, փետրվարի 26-ին այցելել է Գլենդեյլի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Զարեհ Սինանյանը ընդունելություն է կազմակերպել՝ ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն Ազգային Ժողով հրավիրված Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվել են վերջին շրջանում հանցագործությունների թվի ավելացման մասին:
Ամերիկացիների մեծ մասն սկսել է Ռուսաստանը համարել Միացյալ Նահանգների գլխավոր թշնամին:
Դեսպան Վահագն Աթաբեկյանը փետրվարի 27-ին հանդիպել է Լիբանանի նորանշանակ պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին (Elias Bou Saab):
Սումգայիթի հայ բնակչության 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի ունեցած կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։
Ներկայիս «ադրբեջանական ինքնության» ձևավորման կարևոր բաղադրիչներից է Խորհրդային Ադրբեջանում 1988թ. սկզբից սկսված հասարակական շարժումը, որն ի սկզբանե ձևավորվել է ազգայնական և քաղաքական իսլամի գաղափարների շուրջ:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի տարածքը իրանական գազի տարանցման համար տրամադրելու Փաշինյանի հայտարարությունը առաջին հայացքից բխում է Հայաստանի ազգային և պետական շահից»:
ԿԳՆ-ի կողմից այս պարզամիտ մանիպուլյացիաները երևույթի էությունը չեն փոխում, չնայած մանիպուլյատիվ տեխնոլոգիաների տիրապետող մեր իշխանությունների համար դրանք, թերևս, ճշգրիտ հասցեատեր միգուցե և կարող են ունենալ։
«Հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման արտաքին միակ շահառուն այսօր Եվրոպական միությունն է, մնացած բոլոր ուղղություններից այս հարաբերությունները վտանգված են»:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարծում է, որ ոստիկանությունը գործում է թափանցիկ և պետք է մնա որպես ապաքաղաքական կառույց: