
Սփյուռքի նախարարությունը կփորձի հավաքագրել համայնքների կարծիքները օրհներգի փոփոխության վերաբերյալ

Սփյուռքի նախարարությունը կփորձի հավաքագրել համայնքների կարծիքները օրհներգի փոփոխության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է, մենք ձեռնամուխ եղանք լսելու սփյուռքի կարծիքը: Արդեն նախարարության տարածաշրջանային վարչություններին հանձնարարված է հավաքագրել աշխարհի տարբեր կետերում գործող հայկական համայնքների կարծիքներն օրհներգի փոփոխության վերաբերյալ: Սիրելի´ սփյուռքահայեր, եթե ցանկանում եք արտահայտել Ձեր կարծիքը, ապա կարող եք այն ուղարկել [email protected] էլ. հասցեին»,- գրել է Բաբկեն Տեր Գրիգորյանը: