Դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց «Լեսթեր Սիթիի» հետ:
Թուրքիայի Չանքըրը նահանգի Օրթայի շրջանի Յայլաքենդ բնակավայրում հայրը դստերը կապել է միկրոավտոբուսի հետնամասում:
Մադրիդի «Ռեալը» ցանկանում էր գնել «Ատլետիկոյի» պաշտպան Լուկա Հերնանդեսին տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:
Ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները հարձակվել են Նիգերիայի հյուսիս-արևելքում տեղակայված ռազմաբազայի վրա:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը։
Թուրքիայի պետական վիճակագրական ծառայության և առևտրի նախարարության կողմից հրապարակվել է արտաքին առևտրի ցուցանիշները:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, ով քննադատվել է մրցաշրջանի անհաջող մեկնարկի համար:
Օգոստոսի 31-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց, որ քաղաքապետարանի մոտ վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են հնչում:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 01:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվում է կուտակված անասնակեր:
«Բարսելոնայի» պաշտպան Ջերարդ Պիկեն կարող է ազատազրկվել:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 02:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր:
Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո Արցախի հասարակությունն ավելի զգուշավոր է ներքին կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերում։
Սեպտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 հիմնական դպրոցում էր, հարազատ դպրոցում, սիրելի ուսուցչուհու՝ Անժելա Յակովլևնայի կողքին։
Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Արցախի ներգրավումը միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից:
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզ, որտեղ այս տարվանից անցում է կատարվում համընդհանուր ներառական կրթության:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոց և բաց դաս վարել աշակերտների համար։
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր սկիզբ է դրվել նոր ավանդույթի: Նստավայրի դարպասները բացվել են հանրության համար:
Ծառուկյանը հիշեցրեց, որ երբ ձերբակալել էին Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինքը հայտարարեց, որ ընդդիմադիր գործընկերների կողքին են. «1/3-ը ԲՀԿ-ն է տվել Նիկոլ Փաշինյանին, որ լեգիտիմ լինի։ Մենք իրար հետ քննարկում ենք և ուզում ենք ժողովրդի հույսն ու հավատն իրականացնենք»։
РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին Բոչարով Ռուչեյում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ավելացնելով, որ նախագահ Պուտինի հետ քննարկելու է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումը:
Օգոստոսի 31-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել հարակից դաշտ. վարորդը՝ 1996 թ. ծնված Դավիթ Գալստյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Եթե իր ընկերների վրա ցեխ շպրտող անձը լիներ մի լածիրակ, ապա իհարկե անհրաժեշտ կլիներ շտապ կարգի հրավիրել իրեն:
Ռուսաստանը մտադիր է շարունակել նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արթուր Աղաբեկյանը՝ անդարդառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտիկ հիմնադրամի գորունեության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և այդ շրջանակում հարցաքնվել եմ՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի նախագահ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների և ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ և նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրնեսդրությանը և միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար:
Օգոստոսի 31-ին, ժամը 09.00-ին, Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհից և գլորվել ձորը. ուղևորը՝ 1948 թ. ծնված Հարություն Հարեյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ»,-այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ն համագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ։
Օգոստոսի 31-ին, ժամը 08.30-ին, Երևանի Մազմանյան փողոցի թիվ 53/4 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուս: