
Կասպեր Շմեյխելը նոր պայմանագիր ստորագրեց «Լեսթերի» հետ

Դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց «Լեսթեր Սիթիի» հետ: Նոր պայմանագրի պայմանների համաձայն՝ Շմեյխելը հանդես կգա անգլիական ակումբի կազմում մինչև 2023 թվականը:
Դանիացին «Լեսթեր» է տեղափոխվել «Լիդսից» 2011 թվականին: Անգլիայում իր կարիերան Շմեյխելը սկսել է «Մանչեսթեր Սիթիում», բայց չի կարողացել ամրապնդվել այդ ակումբում: «Լեսթերի» կազմում Շմեյխելը հաղթեց ԱՊԼ-ն 2015-16թթ. մրցաշրջանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շմեյխելի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք առաջնակարգ ակումբներ Անգլիայից և այլ առաջնություններից, սակայն Կասպերն ինքը բազմիցս ասել է, որ «Լեսթերում» ամեն ինչ շատ հարմար է: Կասպեր Շմեյխելը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելի որդին է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը