Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամները հաջող են մասնակցել ուսանողական աշխարհի առաջնությանը:
Սեպտեմբերին Հայաստանի գրախանութներում կհայտնվի համաշխարհային ֆուտբոլի գիգանտի` Կրիշտիանու Ռոնալդուի մասին պատմող գիրքը, որի հայերեն հրատարակությունն իրականացրել է newmag ընկերությունը:
Ռուսթավի քաղաքի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) Մարիս արխի բնակավայրում հրդեհը ոչնչացրել է ինկուբատորը՝ 3 հազար ճտերով: Ա
Հովհաննես Համբարձումյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, Մոնրոյ Արարատը ընտրական հանդիպումներին չի մասնակցելու:
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում կործանված Մի-8 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները զոհվել են:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկ Մարությանն, իհարկե, ակտիվ քաղաքացի է։ Դրանում կասկած չկա։ Ժամանակին նա մասնակցել է նշանակալի բոլոր բողոքի ակցիաներին։ Եվ տրանսպորտի գնի հետ կապված, եւ Մաշտոցի այգու հետ կապված, եւ էլի ու էլի»։
ԱՄՆ-ի զինուժերը Աֆղանստանում հասցված հարվածով ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասնաճյուղի պարագլխին:
«Առինջ մոլի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շվեդական CBT հեռուստաալիքին տված կիրակնօրյա հարցազրույցում այն կարծիքն է հայտնել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երազանքը «Եվրամիության ապամոնտաժումն է»։
Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորիս մտահոգությունն այն է, որ եղած օրակարգերով, հրապարակային ասվող թեզերով ու գործելու տեմպով մենք կհասնենք Նյու Վասյուկի։ Հեղափոխական գարունն ընտիր էր, իսկ ամռան ամիսները հանրության կողմից ավանսով տրված բավարար ժամանակ կառավարությանը՝ հանգստանալու ու կազմակերպվելու համար»։
Երեք ու կես ամիսը բավարար էր՝ արձանագրելու Փաշինյանի ու նրա կառավարության ֆիասկոյին մոտ գտնվելու իրողությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ և մինչև 2019 թվականի հունիս կլինեն ԱԺ ընտրություններ:
Միացյալ Նահանգները, որն առաջ է տանում մերձավորարեւելյան կարգավորման իր ծրագիրը, պաղեստինցիներին առաջարկել է համադաշնություն կազմել Հորդանանի հետ:
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել է Ազգային թանգարանը:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթանակ է տարել քաղաքացիական պատերազմում, բայց դեռեւս խաղաղության չի հասել:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, ով սեպտեմբերի 2-ին ժամանել է Երևան, հոդված է հեղինակել ճապոնա-հայկական հարաբերությունների արմատների, ներկա համագործակցության բարձր մակարդակի ու խոստումնալից ապագայի մասին: Սա Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին այցն է Հայաստան:
Սեպտեմբերի 2-ին` ժամը 18։22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սիրելի ընկերներ այս օրերին իմ և «Մարտիկ» հիմնադրամի շուրջ եղած հրապարակումները մեծ արձագանք ստացան, ինչը սպասելի էր։
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 04:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի թիվ 7 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
armtimes.com-ը գրում է. «Մենք սպիտակ ուժերն ենք ու մեր դեմ խաղ չկա, այս մասին երեկ՝ սեպտեմբերի 2-ին Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանն է ասել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում.
Սեպտեմբերի 2-ին` ժամը 20:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետի թեկնածու իշխանական Հայկոն ևս մեկ անգամ «պաշտոնապես» փաստեց, որ իրենք հասարակությունը բաժանել են սևի և սպիտակի, իսկ իրենց՝ սպիտակների դեմ, բնական է, խաղ չկա…։
Սեպտեմբերի 3-ին` ժամը 01:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան լանջին՝ «Քար»-ի լիճ տանող ավտոճանապարհին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայկ Մարությանի երեկվա ելույթին՝ գրելով. «Էս ի՞նչ էր»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդյո՞ք ի շրջանս յուր. Կարդացի ՔՊ-ի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքը..․»:
Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ժողովուրդ, Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել»։
«Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որևէ մեկն իրավունք չունի դասելու երևանցիներին սևերի և սպիտակների»: