Բաժիններ՝

Հրդեհ Կարմրաշեն գյուղում. տուժածներ չկան

Սեպտեմբերի 1-ին, ժամը 01:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի միջնամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:30-ին, մարվել՝ 08:15-ին:

Այրվել է մոտ 1800 հակ անասնակեր, մոտ 92 քմ ծածկ և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս