
Պիկեին 6 ամսվա ազատազրկում է սպասվում

«Բարսելոնայի» պաշտպան Ջերարդ Պիկեն կարող է ազատազրկվել:
Cadena SER-ի տվյալներով՝ ոստիկանությունը կանգնեցրել է Պիկեի մեքենան և պարզել է, որ ֆուտբոլիստը վարել է վարորդական իրավունքի խախտումներով:
Իսպանիայում վարորդական իրավունքին ավելանում է 12 միավոր: Այդ միավորներն ավելանում կամ պակասում են, երբ վարորդները որոշ խախտումներ են անում: Երբ ոստիկանությունը կանգնեցրել է Պիկեի մեքենան, նա չի ունեցել ոչ մի միավոր:
Եթե մեղադրանքը հաստատավի, ապա Պիկեն կարող է վճարել 6 հազար եվրո տուգանք: Նման խախտման համար նախատեսված է նաև 6 ամսվա ազատազրկում:
Սիրարփի Աղաբաբյան