Բաժիններ՝

«Ես չեմ կասկածում և երբեք չեմ կասկածել Մոուրինիոյի վարպետությանը». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, ով քննադատվել է մրցաշրջանի անհաջող մեկնարկի համար:

«Ես բազմիցս ասել եմ, որ որևէ վճիռ չեմ կայացնում: Իհարկե, հիմա մեզ դատում են հաղթած տիտղոսներով, քանի որ դա լավագույն փաստարկն է նրա, որ քո գաղափարներն աշխատում են:

Ես չեմ կասկածում և երբեք չեմ կասկածել Մոուրինիոյի վարպետությանը: Այստեղ խնդիրը միայն տիտոսները չեն:

Ես սա արդեն շատ անգամ եմ ասել: Եթե ես վերցնեմ իմ օրինակը, ապա ես հաղթել եմ հիանալի ակումբներում և մեծ խաղացողների հետ: Եթե ես չունենայի այդ ամենը, ես չէի կարողանա հաղթանակ տանել:

Այնուամենայնիվ, կան շատ, շատ հրաշալի մարզիչներ, ովքեր չեն նվաճել տիտղոսներ: Ահա թե ինչու հաղթելու համար դու պետք է ունենաս մի առանձնահատուկ բան, բայց մյուս կողմից՝ դու կարող ես շատ լավը լինել և չհաղթել տիտղոսներ: Լավ ակումբները, լավ խաղացողներն օգնում են:

Կան շատ հանգամանքներ, որոնք մարզիչը չի վերահսկում: Բայց դա չի նշանակում, որ նա վատն է»,- ասել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս