Տեղեկատվություն՝ քրեական գործով կատարված խուզարկությունների վերաբերյալ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկումներ է անցկացնում Աշխատանքի տեսչության վերաբացման կամ գործող Առողջապահության և աշխատանքի տեսչությանը նոր գործառույթներ ավելացնելու ուղղությամբ:
11.08.2018թ. ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2018թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 12:40-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Երևան քաղաքի Մանանդյան փողոցում կայանված ավտոմեքենայից գողություն է կատարել՝ պատճառելով 210.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նոր Նորքում մեկնարկել է ԲՀԿ-ի նախընտրական հանրահավաքը, որին, ինչպես հայտնի է՝ ելույթ է ունենալու նաև Գագիկ Ծառուկյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության (ԷՎՊՀ) ներկայիս բռնկման սկսվելուց հետո անցած ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում «ընդհանուր իրադրությունը բարելավվել է», սակայն «պահպանվում են այն զգալի ռիսկերը», որոնք կապված են Մաբալակո, Բենի եւ Բուտեմբո շրջաններում գրանցվող դեպքերի շարունակվող հայտնաբերման հետ։
«Իմ Քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքը Ավան համայնքում:
Երևանի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութայի հուշարձան հանդիսացող շենքերից մեկը, որտեղ 2002 թվականից գործունեություն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, փլուզման եզրին է:
ՀՅԴ կուսակցությունը Երևանի խնդիրների լուծումը քաղաքային բյուջեի արդյունավետ կառավարման մեջ է տեսնում: Այս մասին սեպտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակի 2-րդ համար Դավիթ Հակոբյանը:
Օգոստոսի 31-ից Մեծամոր հնավայրի տարածքում վերսկսվել են հայ-լեհական հնագիտական արշավախմբի աշխատանքները: Պեղումները իրականացվում են Մեծամորի միջնաբերդից հյուսիս արևելք տարածվող քաղաքային թաղամասում:
Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք:
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Նյուքասլի» հետ խաղում (2:1) Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ կապված դրվագը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Հռոմի Teatro dell’Opera-ում ղեկավարելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական համերգը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հաղորդակցություն է սկսել Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Ալիխանյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից:
Սկոպիեի եւ Աթենքի պայմանագրով Մակեդոնիայի վերանվանման շուրջ հանրաքվեն կարեւորագույն քայլ է հանրապետության պատմության եւ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամագրվելու ճանապարհին նրա առաջընթացի գործում:
Նիգերիայում վերջին օրերին հարյուրից ավելի մարդ է զոհվել ընդգրկուն հեղեղումների հետեւանքով:
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն իր կարծիքն է հայտնել իր խաղի մակարդակի մասին:
Սեպտեմբերի 15-ին կայացավ Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությունը, որին ներկա էին հյուրեր Շիրակի մարզպետարանից, ՏԻՄ-երից, բիզնես համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կոնվերս Բանկի խորհրդի և Տնօրինության անդամներ:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտնել է, որ Իրաքը պատրաստվում է փաստաթղթավորել թուրքական օդուժի կողմից Իրաքի հյուսիսային օդային սահմանները խախտելու դեպքերը և դրանք ներկայացնել Միացյալ ազգերի կազմակերպություն (ՄԱԿ):
«Ռոբերտ Քոչարյանը «Yerevan Today» կայքի հետ ոչ մի կապ չունի»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը։
Իրանը կատարում է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր ստանձնած բոլոր պարտավորությունները՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն մեկնարկած ուսումնավարժական հավաքների ընթացքին:
«Խմբագրության աշխատանքը պարալիզացված է, չգիտենք, թե երբ կվերադարձնեն կոշտ սկավառակներն ու համակարգիչը։ Կապարակնքել են և «Երևան-սիթիի» տոպրակներով տարել… Տոպրակներն իրենց հետ էին բերել»։
Մոսկվան անհանգստացած է Հայաստանում իրավիճակի անկայունության հնարավորությամբ։ Այս մասին Новости Армении-NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները եռանդագին ու դրական են զարգանում: Դա վերաբերում է առեւտրին, անվտանգությանը միջազգային ասպարեզում, բայց կան նաեւ բարդ հարցեր:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ:
«Yerevan Today» լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը:
Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների դատավորներին ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց: