 
                        Արայիկ Հարությունյանն ընդունել է «Շիրակացու ճեմարանի» տնօրենին
 
                                    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Ալիխանյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից:
Հանրակրթության որակի բարձրացմանը միտված բարեփոխումների շրջանակում, ԿԳ նախարարը կարևորել է համակարգում առկա լավագույն փորձի ուսումնասիրումն ու տարածումը:
Հանդիպման ընթացքում Աշոտ Ալիխանյանը ներկայացրել է ճեմարանի կրթական ծրագրի առանձնահատկությունները, անցած ուղին և առաջընթացը: Նա տեղեկացրել է, որ կրթահամալիրում իրականացվում է Միջազգային բակալավրիատի ծրագիր:
Նախատեսվում է նմանատիպ քննարկումներ կազմակերպել նաև ուսումնական այլ հաստատությունների ներկայացուցիչների հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        