
Արթուր Գևորգյանն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Տեղեկացնեմ, որ իմ այս որոշումը ոչ թե այսրոպեական, այլ վաղուց հասունացած և կշռադատված որոշում է, որը հնարավոր դարձավ իրականացնել այսօր:
Առիթից օգտվելով իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իմ հանդեպ դրսևորած բարձր վստահության և ավելի քան 7 տարիների համատեղ աշխատանքի համար:
Շնորհակալ եմ նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իմ բոլոր գործընկերներից ու, հատկապես, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բոլոր աշխատակիցներից՝ ամենօրյա համատեղ ու սրտացավ աշխատանքի, նվիրվածության և մարդկային բարձր որակների համար:
Ի վերջո, շնորհակալ եմ նաև լրատվական դաշտի բոլոր իմ գործընկերներին՝ անցած ավելի քան 7 տարիների համատեղ աշխատանքի համար:
Հ.Գ. – Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ և բազում ձեռքբերումներ»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2142454079162385&id=100001934419489&__xts__[0]=68.ARDwjLiP9zDYX8v6aZxQ3UZClPT3Y4FkLI1BPGnfRCGTnfR4bF6wzQ4t7wlqXVL6nAub0KVsIGXvnO2-A9RgOZQYeokPPHwfCUq_kN6vsMPxW4f9S-vu1G2RvmlS_wpO-TkoZQKWw1KQFPmLYvyqRkkrBuqW_nFcb8JxH1G_6SazPOPMp-hiY-K52HvhnjSYkvXKzoLdF0eEssUzKUXWg3KlocpThoyFn2_6q2iY&__tn__=-R