
«Ես ուզում եմ, որ ֆուտբոլիստները զայրանան, երբ փոխարինվում են կամ չեն լինում մեկնարկային կազմում». Էմերի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Նյուքասլի» հետ խաղում (2:1) Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ կապված դրվագը:
29-ամյա հարձակվողը փոխարինվել էր 69-րդ րոպեին, ինչի պատճառով դժգոհություն էր հայտնել:
«Սա նորմալ է: Ես ուզում եմ, որ ֆուտբոլիստները զայրանան, երբ փոխարինվում են կամ չեն լինում մեկնարկային կազմում: Նրանք պետք է ունենան հավակնություններ և խաղալու ցանկություն, օգնեն թիմին դաշտում: Ինձ համար սա նորմալ իրավիճակ է»,- ասել է Էմերին:
Սիրարփի Աղաբաբյան