«Շատ կարևոր է հասկանալ կոնտեքստը, այդ հայտարարություններն արվում են ի պատասխան։ Մենք ունենում ենք տեղեկություններ, որ ընտրակաշառք է բաժանվում, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, որ ճշտեն։ Իրավապահներին փոխանցել ենք տեղեկությունները, որ հայտնել են քաղաքացիները»։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցում՝ «Վոլվո» ավտոսերվիսի մոտակայքում, ծառից տղամարդու դի է կախված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ կողմ արտահայտվեց թեկնածուների միջև բանավեճերի անցկացմանը։ Սակայն, ըստ նրա, այս հարցը որոշում է անձամբ թեկնածուն, և հարցը պետք է ուղղել նրան։
Առավոտյան 8:30-ից yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից սկսված խուզարկությունը շարունակվում է։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել է, որ Brexit-ի դեպքում խորհրդարանի անդամներին հարկ կլինի ընտրություն կատարել գործարքի իր պայմանների եւ գործարքի, որպես այդպիսին, բացակայության միջեւ:
«Ապօրինի հարստացման փաստով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները և կառավարության անդամները համապատասխան կերպով պետք է հետամուտ լինեն այդ հարցին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի հայտարարությանը։
Հայաստանի Արարատի մարզի «Ռանչպար» սահմանային հենակետում ռուս սահմանապահներն անցկացրել են հետախուզության ամենամյա վարժանքներ:
Սերժ Սարգսյանի և նրա փեսայի բարեկամները ներգրավված չեն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հակադարձելով «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին:
Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի մշակույթի տանը կբացվի արցախյան պատերազմի զենքի թանգարան:
«Ազգային միավորում» ֆրանսիական կուսակցության (նախկին Ազգային ճակատ») առաջնորդ Մարին լե Պենը հայտարարել է, որ «անմիտ միգրացիոն քաղաքականության» մեջ խրված Եվրամիությունն սպառել է իրեն, եւ առաջարկել է Եվրոպայի բոլոր կառուցողական քաղաքական ուժերին՝ միավորվել՝ Եվրամիության փոխարեն Եվրոպական ազգերի միություն հիմնելու համար:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 558 դեպք, որից 382-ը՝ արտակարգ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մասնակցել է «Ակտոբե»-ի հերթական խաղին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են անցկացնում «Yerevan.today»-ի խմբագրությունում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում:
Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարվելիք այցին:
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջո Ռոբինսոնը, ով 14 ամիս գտնվում է թուրքական բանտում, դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին և խնդրել իրեն ազատել թուրքական բանտից:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Le Monde ֆրանսիական պարբերականին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինայնը կարծիք է հայտնել, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ազատ:
Թուրքիան մտադիր է շարունակել իր դիրքերի ամրապնդումը Սիրիայի Իդլիբի տարածաշրջանում:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կարմիր քարտ է ստացել ակումբի երկրորդ խաղում:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը տեղեկություններ չունի Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկության մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, արձագանքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե ՀՔԾ-ն ու ոստիկանությունը Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկություն են իրականացնում, նշեց, որ ՀՔԾ-ն այդ մասին տեղեկություններ չունի:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Հռոմում է, որտեղ մասնակցում է սեպտեմբերի 17-20-ին անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ Իդլիբի իրադրության կարգավորում գտնվի Ռուսաստանի եւ կոալիցիայի հետ համատեղ, եւ դրական երկխոսություն է ակնկալում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Անդրե Չալըշըրըն մասնակցել է ակումբի հերթական խաղին:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։
Իրաքի ազգային անվտանգության խորհուրդը երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար եւ վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ կայացած հանդիպմանը որոշել է սահմանապահ ուժեր ծավալել Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքով:
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ: