
Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք

Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն՝ զինտեխնիկան հասել է Զիսր Էշ Սուգուր քաղաք, որտեղ տեղակայված է թուրքական ԶՈՒ դիտակետերից մեկը:
Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ունի 12 դիտակետ:
Սիրիական Իդլիբում կռվող ընդդիմադիր գրոհայիններին զինտեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարումը Թուրքիայի նախագահ Էրդողանը հիմնավորել է տեղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ: