Ստամբուլում տեղի ունեցած տարադրամի փոխանակման կետի կողոպուտն իրականացնելու կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:
Թուրքիայի տարածքում Արարատ լեռան լանջին մի քանի օր առաջ բռնկված հրդեհը սեպտեմբերի 17-ին քամու ազդեցությամբ սկսել է տարածվել:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի երկու ներկայացուցիչ դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է 16-ամյա Ումութ Ալի Օզմենի պատմությունը, ով, ըստ «Հյուրիեթի», մոտ 2 ամիս առաջ հատել է հայ-թուրքական սահմանը և ձերբակալվել։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ԱՄՆ իր այցն սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպմամբ, որի հետ քննարկել է տարածաշրջանի իրադրությունը, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ երկկողմ ռազմավարական հարաբերությունների հարցերը:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների կիզակետը լինելու է Երևանի Հանրապետության հրապարակը: Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները հասանելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, իսկ ավտոմեքենաների համար կփակվեն:
Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակում անցկացվելու է«սելֆի ժամ» միջոցառումը։ Ինչպես սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում քաղաքացիները հնարավորություն կունենան լուսանկարվել ճանաչված գործիչների հետ։
ԱՄՆ-ի Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայի նահանգներում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի:
Վարշավայում տեղի ունեցող ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովի ընթացքում տարածվել է Եվրամիության նոր հայտարարությունը խոսքի և խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ: Եվրոպական միության և դրա անդամ երկրների անունից այդ հայտարարությունը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:
Սիրիայում սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան Հմեյմիմ ավիաբազայի դիսպետչերները կորցրել են կապը ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա ՀՔԾ ղեկավարն ու անվստահություն կհայտնվի ՀՀ գլխավոր դատախազին: Պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Սեպտեմբերի 14-ին Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում տեղի ունեցան հանդիսություններ, նվիրված քաղաքի տոնին, որի շրջանակներում կայացավ բուլղարահայ հայտնի գեղանկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի և տնտեսական ապօրինությունների դեմ։ Այս ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում հերթական բացահայտումն արձանագրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում»։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը դարձել է գոլի հեղինակ:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել են բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի Իդլիբի նահանգի շուրջը, ինչը նշանակում է Իդլիբի վրա Բաշար Ասադի զորքերի հարձակման առնվազն հետաձգում, ինչի դեմ հանդես են գալիս Թուրքիան եւ Արեւմուտքը, տեղեկացնում է BBC-ն:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ է օդանավակայանում դիմավորել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին, որը սեպտեմբերի 18-ին ժամանել է Փհենյան՝ մասնակցելու այս տարվա ընթացքում արդեն երրորդ միջկորեական գագաթնաժողովին:
168.am-ի աղբյուրները որոշ դրվագներ են ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր բնակավայրում բնակչության կեսից ավելին խմելու ջուր չունի: Խնդիրը նոր չէ: 2016 թվականին կառավարության որոշմամբ ֆինսանական միջոցներ տրամադրվեցին ջրագծերն ամբողջությամբ փոխելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկած ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները երկրորդն են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, եւ, ինչպես հուլիսի 2-6-ի զորավարժությունները, սրան եւս մասնակցում են 20 հազար զինվորական, կործանիչ եւ ռմբակոծիչ ինքնաթիռներ, բարձրակարգ տեխնիկա՝ ընդդեմ այլեւս ոչ թե «պայմանական թշնամու», այլ «ընդդեմ Հայաստանի», ինչն առաջին անգամ է ընդգծվում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, քրեական գործ է հարուցվել թափառող շների ոչնչացումով զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության նկատմամբ: «Փաստը» ՊԵԿ-ից փորձել էր պարզել, թե այդ գործով արդեն կա՞ն մեղադրյալներ, այս ընթացքում որքա՞ն գումար է վերականգնվել պետական բյուջե և, ընդհանրապես, ի՞նչ փուլում է գործը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ փոխվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, եւ նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Մամիկոն Ասլանյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ ի նշան շնորհակալության, որ մյուս ՀՀԿ-ական քաղաքապետերի պես իրեն էլ չպարտադրեցին հրաժարական ներկայացնել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ հասարակության մեծ մասի ուշադրությունը սեւեռված է Երեւանի ավագանու ընտրությունների, ընտրություններին մասնակից ուժերի հեռակա բանավեճերի ու լեզվակռիվների վրա, վերջին օրերին գնալով լարվում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Թուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` այս օրերին մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած եւ հայտնի իրադարձություններին մասնակցած անձանց: