
«Ես նույն մակարդակի վրա՞ եմ Մեսսիի և Ռոնալդուի հետ: Կարծում եմ՝ այո». Անտուան Գրիզման

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն իր կարծիքն է հայտնել իր խաղի մակարդակի մասին:
«Ես նույն մակարդակի վրա՞ եմ Մեսսիի և Ռոնալդուի հետ: Կարծում եմ՝ այո: Բայց աշխարհում կան նոր թարմ խաղացողներ: Բայց ես հասկանում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Ես ուզում եմ շարունակել բարելավվել և հաղթել:
Ես կարող եմ ավելի լավ կարդալ խաղը, կարող եմ զարգացնել իմ հարձակողական կարողությունները, փոխանցումները,ավելի լավ աշխատել, երբ պաշտպանվում են: Կարծում եմ, որ կարող եմ ավելի շատ գոլ խփել և ավելի արդյունավետ լինել»,- ասել է Գրիզմանը:
Սիրարփի Աղաբաբյան