«Ռոբերտ Քոչարյանը «Yerevan Today» կայքի հետ ոչ մի կապ չունի». Սևակ Հակոբյան
«Ռոբերտ Քոչարյանը «Yerevan Today» կայքի հետ ոչ մի կապ չունի»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը։
«Կայքի սեփականատերը Վարդան Հովնանյանն է, որի բաց ինֆորմացիա կա, կարող եք նայել։ Մնացածը թե ինչ են ասում, ինչ են գրում, արդեն երկրորդական է։ «Yerevan Today» կայքի սեփականատերը Ռոբերտ Քոչարյանը չէ»,- ասաց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է կայքի խմբագրության տարածքում իրավապահների իրականացրած խուզարկությանը, նա ընդգծեց, որ դրանք իրականացվել են կոպիտ խախտումներով. «Անգամ մեր փաստաբաններին դժվարությամբ էին ներս թողնում»։
Հակոբյանի խոսքով՝ խմբագրության համակարգիչների կոշտ սկավառակներն և իր անձնական համակարգիչը ստուգել են, որևէ բան չեն գտել, բայց առգրավել են. «Ես չգիտեմ՝ ինչ են փնտրում, որովհետև արձանագրել են, որ ինչ փնտրում են՝ չկա, բայց տարան։ Եթե պետք է որևէ բան գտնեն, ուրեմն՝ կգտնեն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում