ՀՀ կառավարությունը քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով պահուuտային ֆոնդից Վարչապետի աշխատակազմին հատկացրեց 60 մլն դրամ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանը մտնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մի փուլ, որը պետք է պսակվի սիրո և համերաշխության հաղթանակով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Կույր զբոսաշրջիկից գումար հափշտակածը նույն օրը հայտնաբերվեց։
Բուժզննումը ցույց է տվել, որ Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հոկտեմբերի 17-ին պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների առողջական վիճակը բավարար է:
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարող տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին և ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Ռուսաստանցի Աննա Ֆիլիպչուկը Youtube-ում հրապարակել է այն երգի հոլովակը, որով պլանավորում է մասնակցել Եվրատեսիլ-2018 մանկական երգի մրցույթին։
Նուռը հարուստ է վիտամիններով և սննդարար նյութերով, հզոր հակաօքսիդանտ է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է մի խումբ խնդիրների դեպքում, այդ թվում՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Ռուսաստանի և Հայաստանի միջև միջուկային, ավանդական և վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցեր, էներգախնայող տեխնոլոգիաների զարգացում և ռուս-հայկական համագործակցությունը բնական պաշարների արդյունահանման ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառում» թեմաներով, որը կազմակերպվել էր «Expo Russia Armenia 2018»-ի շրջանակում:
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան 21-րդ դարում պետք է դառնա մեր առաջընթացի հիմնական գրավականը:
Ըստ նրա, երբ ավարտվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, գուցե իշխանությունները սկսեն Ընտրական նոր օրենսգիրք գրել, սակայն սա արդեն հարցի մյուս կողմն է։
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին։
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում հեղափոխության շունչն ամենաշատը զգացել են հենց Էջմիածնի բնակիչները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ՝ Բաղանիս գյուղի բնակիչներին իրավական աջակցություն տրամադրելու նպատակով։
Նաիրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը։
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ տնտեսական իրավիճակն ավելի կաշխուժանա արտահերթ ընտրություններից հետո:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում օլիգարխներ չկան:
«Ալավերդու պղնձաձուլական գործարան» ֆեյսբուքյան խմբի անդամներից մեկը լուսանկարներ է տեղադրել, կից տեղեկացնելով, որ գործարանը դադարել է գործել:
Տնտեսական տեղեկատվության պակասը մեր լրատվամիջոցները լրացնում են արտաքին աղբյուրներից ստացվող նյութեր վերահրատարակելով: Այս շաբաթ տնտեսական միջազգային լրատվությունը տարօրինակորեն համահունչ էր մեր տնտեսական խնդիրներին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ԳԱԱ 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներ, միջազգային գիտական կառույցների ղեկավարներ:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանրահավաքին:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապ է ստեղծվել:
Ֆրանսիացին բազում առաջարկներ ունի:
Ընդ որում՝ այս անգամ այցը տարածաշրջանային չէ:
Բիզնես Արմենիայի աջակցությամբ Միացյալ Նահագների մի շարք քաղաքներում Հայաստանի մասին հուշող անկյուններ կբացվեն։
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը չի շտապում գնահատել Կառավարության 5-ամսյա գործունեությունը, ասում է՝ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, կխոսի:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որին ներկա է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Հայկական ընկերությունների զգալի մասը Միացյալ Նահանգների հետ առևտուր կամ որևէ այլ բիզնես գործարքների մեջ չէ, հետևաբար՝ այդ ընկերությունները որևէ վախ կամ անհանգստություն չպետք է ունենան Իրանի հետ իրենց հետագա համագործակցությունը շարունակելու առումով»։
Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում, Բոլշայա Պոլյանկա փողոցում: