Կամո Արեյանն այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը:
Պատմաբան Արտակ Մովսիսյանն օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր Էրեբունի հնավայրի մասին՝ նշելով, որ այն այսօր խայտառակ ավերակ վիճակում է:
Արդարադատության եվրոպական դատարանը որոշում է ընդունել, որի համաձայն, Լեհաստանի կառավարությունը պարտավոր է կասեցնել նոր օրենքների գործողությունը, որոնք ընդունվել են երկրում դատական համակարգի բարեփոխման շրջանակներում:
2018թ. հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստը, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իր երկրում սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի վերաբերյալ զարգացող իրադարձությունները ծառայեցնել Թուրքիայի տնտեսական, քաղաքական շահերին:
Բրյուսելում ավարտված ASEM-ի («Ասիա-Եվրոպա») գագաթնաժողովը հաստատել է հավաքական աջակցությունը Իրանի վերաբերյալ գործողությունների համապարփակ ծրագրին. պատժամիջոցների վերացումը դրա անքակտելի մասն է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը տվել են հանրապետությունում ռուսական դիզայնով առաջին ատոմային էլեկտրակայանի շինարարության մեկնարկը:
Քիմիայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը հոկտեմբերի 24-ին այցելելու են ԵՊԲՀ:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն անդրադառնալով այս խնդրին՝ նկատեց, որ 40 տարի շարունակ խոսել է այդ խնդիրներից, և եթե ոլորտում որոշ բաներ էլ տեղաշարժվել են, նաև իր պայքարի շնորհիվ է եղել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Թուրքական «Oda TV» հեռուստաընկերության լրատվական կայքում ուշագրավ դիտարկում է արվել պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան մասին լուրի հրապարակման վերաբերյալ։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախնական համաձայնության են հասել հանդիպման շուրջը նոյեմբերի 29-ին Բուենոս Այրեսում G20-ի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:
Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում ՝ բանկի մասնաճյուղի տարադրամի փոխանակման տաղավարից խաբեությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպման ընթացքում նրան հրավիրել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) հերթական նիստին, որը դեկտեմբերին տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան:
Քսենյա Սոբչակը «Դոժդ» հեռուստաալիք է վերադառնում նոր հեռուստածրագրով, նրա առաջին հյուրը կդառնա ՌԴ կոմունիստական կուսակցության պատգամավոր Վալերի Ռաշկինը:
Այսօր առավոտյան ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որը Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու նպատակով մեկնել է Վենետիկ, հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքյոյի հետ։
ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրետանային ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ից 18-ը մասնակցել են մարտական կրակով մարտավարական զորավարժությունների:
«Եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա չեմ կարծում, թե երկու շաբաթվա ընթացքում այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են հրաժարվել իրենց պարտավորություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել 2018 թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն։
«2016թ. արտահանման համար ծախսված մեկ դոլարի դիմաց մենք 10 դոլար արտահանման պայմանագիր ենք բերել, 2017թ. 1 դոլարի դիմաց 24 դոլար պայմանագիր ենք բերել, իսկ այս տարի առաջին երեք եռամսյակում 1 դոլարի դիմաց 48 դոլար պայմանագիր ենք բերել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում հոկտեմբերի 19-ին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին:
Հոկտեմբերի 15-ին 3-րդ զորամիավորման շտաբում, ենթակա զորամասերի հրամանատարների ու մի շարք առանցքային պաշտոնատար անձանց մասնակցությամբ ամփոփվել են 2018 ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքները:
Նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Արշակ Վարդանյանի, 4 անձի` այդ թվում 2 անչափահասի մասնակցությամբ գործով կայացրել է մասնակի արդարացման դատական ակտ՝ անչափահասներից մեկը մասնակի արդարացվել է:
Այսօր Factor.am-ին տված իր հարցազրույցում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավել Մանուկյանը վերահաստատեց նախկինում իր արած հայտարարությունները:
Մի շարք հայտնի թուրք ֆուտբոլիստներ կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքին աջակցելու մեջ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոն, ծանոթացել հաստատության գործունեությանը, զրուցել բուժանձնակազմի եւ այնտեղ բուժվող հիվանդների հետ:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախում՝ Հանրապետական կենտրոնական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա, մեկը հարվածել է գազատարին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 27-ին կուղեւորվի Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիային նվիրված գագաթնաժողովին, որի մասին ավելի վաղ հայտնել է Թուրքիայի ղեկավարությունը: