«Հայաստանում օլիգարխներ չկան». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում օլիգարխներ չկան: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Փաշինյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի մասին հարցին:

«Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, մնացածն արդեն իմ մեկնաբանության խնդիրը չէ: Ես արդեն հայտարարել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի քաղաքական դաշտում վակուում կա, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կհաղթահարեն այդ վակուումը:

«Ընդհանրապես, քաղաքական դաշտում այսօր վակուում կա, բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամեն ինչ կդնեն իրենց տեղը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նաև հենց դրա համար են, որ այդ վակուումը հաղթահարվի»,- նշեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031