Բաժիններ՝

Փաշինյանը հուսով է, որ ՀՀ տնտեսությունը կաշխուժանա արտահերթ ընտրություններից հետո

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ տնտեսական իրավիճակն ավելի կաշխուժանա արտահերթ ընտրություններից հետո: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքական առկախված վիճակը առկախում է նաև որոշակի տնտեսական գործունեություն, դա տնտեսագիտության մեջ կանոն է: Հույս ունենք, որ տնտեսական իրավիճակը շատ ավելի աշխույժ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասաց նա:

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը նաև ընդգծեց, որ իրենք շահագրգռված են, որ ՀՀ-ում ներդրումներ տեղի ունենան, իսկ կառավարությունն իրենից կախված առավելագույնը կանի ներդրողներին աջակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031